Ռուսերենը Հայաստանում կարող է հաղթել անգամ առանց ռուսական սապոգի պարտադրանքի: Ովքեր «ռուսերենի» վերադարձը կապում են միայն ուժային գործոնով, խորապես սխալվում են: Առանց Մաքսային Միության էլ, շատերը ինքնակամ վերադառնում են «ռուսերենին» կամ էլ անցնում են առաջ` «անգլերենի» և պատճառը ավելի լուրջ է: Հիմնական պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է և դրա ածանցյալ մթնոլորտը: Երբ ցածր, ես կասեի ստոր մշակույթը` ի դեմս Արմենչիկների, վիտամին ակումբների, գալուստսահակյաների (քաղաքական մշակույթ), կճոյանների (մեղա քեզ Աստված` հոգևոր մշակույթ) և այլոց սկսում է նույնականացվել հայկական մշակույթի հետ, բնականաբար այդ ամենը չընդունող անձինք պետք է ձգտեն մերժել այդ ամենը և որոնել ավելի բարձր մշակույթ և այն արտահայտող լեզվի: Ամեն ինչ պայմանավորել արտաքին գործոններով, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10202286244854840?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել