Մեծ տերություններն ինչ-որ խաղեր են խաղում, ինչ-ինչ բանակցություններ են վարում, ինչ-ինչ շահեր են բաժանում կամ պայքարում դրանց համար: Ինչ-որ հարցերի հանգուցալուծումը, թերևս, մոտ է: Բայց հնարավոր է նաև, որ այս խմորումները դեռ երկար շարունակվեն: Մի բան կասկածից վեր է: Եթե այս ամենի արդյունքում մեզ համար լուրջ մարտահրավերներ ծագեն, ինչը բնավ էլ անհավանական չէ, ապա մենք ամբողջ ազգով պետք է պատրաստ լինենք միասնաբար դիմագրավելու այդ մարտահրավերներին: Ազգովի և միասնաբար: Եվ այդ միասնականությունը պետք է լինի ոչ թե խոսքերով, այլ գործով: Սթափություն ու միասնականություն, հայե՛ր ջան: Հիմա դրա կարիքն ամենամեծն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել