Վերջին երկու տարիների ընթացքում հարևան Վրաստանը երկրորդ անգամ խաղաղ ճանապարհով ամբողջովին փոխեց կառավարությունը: Ընդդիմության դեմ տանկեր դուրս չեկան, իսկ ժողովուրդն էլ իր հերթին ցույց տվեց, որ ՀՀ Սահմանադրության այն կետը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հարևան Վրաստանում ամբողջովին գործում է: Այս ընտրությունը նաև կարևորվեց նրանով, որ Վրաստանը ամբողջովին ազատվեց պետական ապարատում եղած սովետական կադրերից: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով օրեր անց պաշտոնապես կնշանակվի պաշտոնում ընդամենը 31 տարեկան է: Այո Վրաստանի թիվ մեկ քաղաքական դեմքը այդքան երիտասարդ կլինի: Հայաստանում այդքան խոսում են սերնդափոխության մասին, սակայն ապարդյուն, բացի մի քանի վարչության պետերից, աշխատակիցներից ու պատգամավորներից բացի ասպարեզում շարունակում են մնալ հները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել