Վերջերս 8-9-րդ դասարանի հուշատետրս էի քրքրում, մի խզբզանք աչքովս ընկավ... Բանաստեղծություն, սեր, ոճի մասին էլ չասեմ... Լավ նորություն էր, ես ինձ բանաստեղծություն գրելով չէի հիշում... ))) Մի խոսքով` ներկայացնում եմ պուճուր ժամանակներիս պուճուր ճիչը, առանց խմբագրելու.

 

  Երբ կլինես ինձ պես մենակ,
  Երբ կլինես ինձ պես թխպոտ,
  Չմտածես էլ իմ մասին,
  Նորից ու նոր ինձ չկանչես:

  Հիշում ես, չէ՞, օրերը մեր,
  Վառ գույներն ու ծիծաղը մեր,
  Եվ խոսքերը զվարթ ու վառ,
  Որոնք, ափսո՜ս, չեն լսվի էլ:

  Ատելությունս թող որ մաքրի
  Միակ հետքդ` հուշերը մութ,
  Էլ չեմ հարցնում` ինչի՞ համար
  Դարձրիր դու ինձ անսեր, անգութ:

  Էլ ինչու՞ ես այսօր կանչում,
  Երբ որ գիտես` չեմ ների քեզ,
  Հոգնել ես, հա՞, քո նոր սիրուց,
  Թե՞ տետրերդ ես հանկարծ հիշել:

  Դու մերժված ես ընդմիշտ ինձնից,
  Էլ չես տեսնի աչքերս մութ,
  Նամակներս թող մնան հուշ,
  Եթե դրանք պահել ես դեռ:

  Հիշիր, եթե այսօրվա պես
  Դու ինձ հիշես ու հետ կանչես,
  Հայացքիս չես արժանանա,
  Ու խոսքերս չես լսի էլ:

  Եվ անունս քեզ կթվա
  Մեղեդու պես հնչեղ, քաղցր,
  Բայց պարտվածիս իրավունքով
  Արգելում եմ քեզ դա լսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել