Երբ հանկարծ հասկանում ես, որ Հայաստանում քո ջանքերի առավելագույն դրամական փոխահատուցումը, այն էլ լավագույն դեպքում, չի կարող գերազանցել $1500-ը։ Սա այն դեպքում, երբ քաղաքական կողմնորոշումներում, մարդկային հարաբերություններում ազնիվ ու հաշտ ես գոնե ինքդ քեզ հետ ու դեռ երիտասարդ ես։
Իսկ հեռանկարը գնալով մարում է, ո՛չ, երիտասարդը անիմաստ աշխատուժ է, նա միանշանակ չի ենթարկվելու։ Ահա և ամբողջ հեռանկարը։
Բիզնեսի ու սեփական գործի մասին չեմ գրում։ Տուն հազիվ թե պահես։ Ստացվում է Հայաստանում հնարավոր չէ ապրել։ Հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Պարզապես երբեմն ստացվում է (իմա՝ կպնում է), երբեմն էլ չի ստացվում (չի կպնում)։
Ահա և ամբողջ տրամաբանությունը. հետևողականություն, երկարատև համակարգված աշխատանք, ջանք, քրտինք, փնտրել պետք չէ։ Լինում է այն, ինչ լինում է։ Ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։
Ոչ մի բան չեմ հարցնում։ Պատասխան չկա։
Նյութի աղբյուր՝ http://yavrumyan.blogspot.com/2013/11/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել