Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան այս տարի առաջին անգամ «ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013»-ի  շրջանակներում հայտարարում է Տարվա լավագույն ուսանող անվանակարգում բաց մրցույթ: Մրցույթը բաց է ՀՀ-ում սովորող բոլոր ուսանողների համար (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ և այլն): Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը` ժամը 18.00-ն ներառյալ: Փաստաթղթերի ներկայացման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (094) 515005, ժամը 14.00-18.00:

Մրցույթին մասնակցության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև`

  1. Անձնագրի պատճեն
  2. 1 Լուսանկար (3.5*4.5սմ)
  3. Ինքնակենսագրություն (CV ձևաչափով)
  4. Էսսե/շարադրություն (ինչու եմ հենց ես արժանի լինելու տարվա լավագույն ուսանող, առավելագույնը 2 էջ)
  5. Բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ)
  6. Երաշխավորագիր` տրված ֆակուլտետի դեկանի կողմից
  7. Երաշխավորագիր`տրված բուհի ուսանողական խորհրդի կողմից
  8. Երաշխավորագիր` տրված հասարակական կազմակերպության կողմից
  9. Մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (մրցանակներ, գավաթներ, մեդալներ, դափնիներ և այլն)

10.  Հեղինակային (նորարական, գյուտեր, հայտնագործություններ) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ

11.  Վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

12.  Դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

13.  Սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

14.  Ազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

15.  Միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտութոյունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

16.  Կառավարման խորհրդում, գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)

1-5 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կհաղորդի անվանակարգի հավակնորդներին: Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով. յուրաքանչյուր չափանիշի համար մրցութային հանձնաժողովը նախապես սահամանել է միավորների հետևյալ սանդղակը:

 

 

Առավելագույնմիավորը

1

Ինքնակենսագրություն (CV ձևաչափով)

5

2

Էսսե/շարադրություն (ինչու եմ հենց ես արժանի լինելու
տարվա լավագույն ուսանող, առավելագույնը 2 էջ)

8

3

Բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ)

10

4

Երաշխավորագիր` տրված ֆակուլտետի դեկանի կողմից

5

5

Երաշխավորագիր`տրված բուհի ուսանողական խորհրդի կողմից

5

6

Երաշխավորագիր` տրված հասարակական կազմակերպության կողմից

5

7

Մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (մրցանակներ, գավաթներ, մեդալներ, դափնիներ և այլն)

10

8

Հեղինակային (նորարական, գյուտեր, հայտնագործություններ) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ

15

9

Վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների,
աշխատաժողովների մասնակցությունը հավաստող
փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության
սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

2

10

Դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (օր.` մասնակցության սերտիֆիկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

3

11

Սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների
իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

7

12

Ազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

5

13

Միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

6

14

Կառավարման խորհրդում, գիտական խորհրդում և ակադեմիական
այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)

3

 

«ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013»-ի Տարվա լավագույն ուսանող անվանակարգում հաղթած ուսանողը կստանա հատուկ մրցանակ սահմանված մրցութային հանձնաժողովի և նախագծի հովանավորի կողմից, ինչպես նաև վերջինիս հետ կստորագրվի հատուկ համաձայնագիր` 2014թ.-ի ընթացքում որոշ միջոցառումներին ՀՈւԱԱ-ն ներկայացնելու հարցում:

 

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի Հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել