Ի՞նչ են տալիս մեզ թերթերը, ամսագրերը կամ մամուլի ցանկացած այլ մամուլ որպես զանգվածային լրատվամիջոցի տարատեսակ:
Ի՞նչ կենդանի ու խելացի, իրական ու արժեքավոր բան մենք կարող ենք կարդալ դրանց մեջ: Երևի մարդկանց մեծամասնությունն արդեն շատ լավ հասկանում է, որ թերթերի ու ամսագրերի ցանկացած հոդված ունի իր նպատակը, իսկ ավելի կոնկրետ` հեռացնել մարդու ուղեղը կարևորից, նրա տրամադրվածությունը ուղղել դեպի որոշակի ալիքը, ներքաշել նրան իր քաղաքական, տնտեսական և նմանատիպ այլ խաղերի մեջ:
 Այսինքն, ԶԼՄ-ների միջոցով մարդուն մանիպուլացնում են, ինչպես խաղալիքի, այն հանդիսանում է հեռակառավարման վահանակ: Բարեբախտաբար, շատերը սկսել են հասկանալ սա և հրաժարվում են տարբեր կեղծ ու արհեստական նյութեր կարդալուց: 
  Ինչպես է ազդում ԶԼՄ-ն: Վիզուալ կերպարների միջոցով մարդկանց է հրամցվում տարատեսակ խառը ինֆորմացիա, որը փոխում է մամուլին հավատացող հասարակ մարդու օրգանիզմի էներգա-տեղեկատվական կառուցվածքը:
Մարդը վերածվում է յուրատեսակ աղբարկղի: Եվ իրեն փչացնելով տեղեկատվությամբ, որը նրան պետք չէ` նա ինքն է տեղափոխվում այն հաճախականություն, որը չի թողնում դրական ազդեցություն:


ԶԼՄ-ներում տեղ գտած գովազդների ազդեցությունը մարդկանց վրա
Գովազը մարդու ազատ կամքն ու գիտակցությունը կառավարելու մի ձև է:  Որոշակի կազմակերպությունների գովազդները, լինենք դրանք ձայնային կամ վիզուալ դրսևորմամբ, մարդու մոտ առաջացնում են այդ ամենին դրականորեն արձագանքող ռեֆլեքս: 
Այսինքն, չհասունացած գիտակցությամբ մարդը ենթագիտակցորեն համաձայնվում է գովազդում ասված մտքի հետ: Մարդու մոտ արդեն դադարում է գոյություն ունենալ ընտրության ազատությունը: Գովազդում պարունակվող տեղեկատվությունը մնում է նրա էներգետիկ դաշտում:
  Հեռուստատեսության ազդեցությունը մարդու վրա
Ի՞նչ  է հեռուստատեսությունը: Այսօր այն մեր գիտակցությունը զոմբիացնելու ու ենթարկեցնելու ձև է: Հեռուսատեսությունն իր հաղորդած տեղեկատվությամբ, իր հաղորդումներով շատ հաճախ կատարում է մարդուն կազմալուծող գործառույթ: Դրա տված էներգիան սկբում տալիս է հանգստության զգացում, մարդը դադարում է մտածել, վերլուծել, գտնել իր մեջ պատասխաններ ու լուծումներ:
Հեռուստատեսությունը համակարգի այն մասն է, որը նպատակ ունի մարդկանց մոտ կախվածություն առաջացնել անբովանդակ ու անորակ բաներից: Մարդիկ, այդպիսով, իրենց էներգիան տալիս են հեռուստատեսությանը, սկսում են ապրել այդ համակարգի կանոններով, դառնում են անազատ: Նրանք զրկվում են իրենց սեփական մտքերից:
Այստեղից հետևում է, որ մարդը պետք է իր մեջ միացնի գիտակցված պահանջի ռեժիմը, այսինքն, ինչ-որ բան կարդալուց կամ դիտելուց չդադարի լսել ինքն իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել