Փորձում է արդյո՞ք Թուրքիան Վրաստանում ուժեղացնել իր ազդեցությունը: Կտրված մինարեթը, որը հասարակությանը խոսեցրեց թուրքական վտանգի մասին, Վրաստանում ո՞ւմ են համարում Թուրքիայի դաշնակից և ինչո՞ւ ենք փորձում մեզանից տարբերվողին դարձնել մեր նման: Իրավիճակ, երբ կրթությունը համարվում է և՛ սպառնալիք, և՛ ելք։ 

Վրաց մահմեդականներ. «Ոստիկանության պետը թաթար է անվանում»

Ադիգենի մունիցիպալիտետում բնակվող մահմեդականները ասացին, որ իրենց Ադիգենի շրջանային վարչության պետ Գելա Կոխոձեն թաթար է անվանում։
«Մինարեթը կտրել էին և արդեն մեքենայի վրա տեղավորել, ոստիկանության պետ Գելա Կոխոձեն ձեռքով արեց՝ այ սա կստանաք, դուք թաթարներ»,- ասացին Նոդար Շանթաձեն և Մուհամեդ Մարկոիձեն։
«Բոլորից մոտ ես էի գտնվում, որ դա ասաց։ Դեմքով Կոխոձեին ճանաչում եմ, մեքենա էր նստում, որ կանչեց»,- հավելեց Դավիթ Շանթաձեն։
Տեղի ունեցածը չի հաստատում ներքին գործերի նախարարությունը։ Մահմեդական վրացիների ասածին չի հավատում նաև Ճելայում մինարեթի ապամոնտաժումից հետո, Ախալցիխեում քրիստոնյաների կողմից անցկացված ակցիայի կազմակերպիչ Գիա Կապանաձեն, թեպետ խորապես համոզված է նրանում, որ Ճելայում մինարեթի տեղադրմամբ Թուրքիան ձգտում է Վրաստանում ուժեղացնել իր ազդեցությունը։
«Վրաստանի և Թուրքիայի միջև դիմակայության դեպքում, որ միջազգային հանրության համար ակնառու դառնա, Վրաստան մուտք գործելիս Թուրքիայի համար ի՞նչը կլինի առաջնահերթ նպատակը,- հարցադրում են քրիստոնյաները, ովքեր օգոստոսին բողոքարկում էին Ճելա մինարեթի վերադարձը և դրան պատասխանում,- Վրաստանում ապրող մահմեդեկաններն և նրանց պաշտպանությունը։ Որքան շատ մզկիթներ լինեն և որքան շատ մահմեդական բնակվի Վրաստանում, դա անմիջականորեն ուղիղ համեմատական կլինի Թուրքիայի ազդեցության աճին»։
Ճելայում տեղի ունեցածից հետո, մինարեթը մնաց Վրաստանում Թուրքիայի ազդեցության սպառնալիքներից մեկը, քանի որ քրիստոնյաները խոսում են նաև մյուս սպառնալիքների մասին։ Նրանց խոսքերով, Ադիգենի մունիցիպալիտետից հոգևոր կրթության ստացման համար Թուրքիա են մեկնում շատ մահմեդական վրացիներ, նրանց ուսուցման և ապրելու ծախսերը լրիվությամբ մարում է Թուրքիան. «Այն պատճառով, երբ Թուրքիային անհրաժեշտ կլինի, նման բոլոր երիտասարդները կկանգնեն նրա կողքին, ե՞րբ կծագի անհրաժեշտությունն և ի՞նչ են նախապատրաստում, միայն Աստծուն է հայտնի»։

Տարածաշրջանի մուֆտի. «Եթե կրոնաական պատերազմ հայտարարվի, իսլամի կողմում կլինեմ»,-ասաց մուֆտի Մամուկա Վաշաղմաձեն, ով Թուրքիայում, այդ պետության ֆինանսավորմամբ, ավարտեց Սև ծովի համալսարանի արևելալեզուների մասնագիտությունը և զուգահեռաբար, 1999-2008 թվականներին, հոգևոր կրթություն էլ էր ստանում։ Վաշաղմաձեն Թուրքիայի քաղաքացիության ստացման մեծ հնարավորություն ուներ, սակայն Թուրքիային գերադասեց վերադառնալ հայրենիք, քանի որ այստեղ իր հողն է. «2008 թվականի օգոստոսի պատերազմին պետք է գնայի, պահեստում էի։ Իսլամը ուղղակի պարտադրում է, որ մեր պետության շահերի դեմ ոչ մեկի շահերն չպետք է անցկացնենք։ Եթե պատերազմ լինի, իմ լեզուն և հայրենիքն կպաշտպանեմ։ Սակայն եթե իսլամին պատերազմ հայտարարեն, նշանակություն չունի, դա Իրանը կլինի, թե մահմեդական այլ երկիր, կլինեմ իսլամի կողմում»։
Կրիտիկական պահին Թուրքիային պաշտպանելու կապակցությամբ քրիստոնյաների հայտարարությունը վիրավորական է նաև Ճելայի մզկիթի առաջնորդ Ջամբուլ Աբուլաձեի համար. «Ի՞նչ է նշանակում կպաշտպանեն Թուրքիայի կողմը։ Ամաչում եմ, նման մեղադրանքին ինչպե՞ս պատասխանեմ։ Հենց այս անվստահությունը հանգեցրեց նրան, ինչ տեղի ունեցավ Ճելայում։ Իմ 17 տարեկան որդին էլ է սովորում Թուրքիայում, սակայն դա ի՞նչ նշանակություն ունի։ Ի՞նչ է, դա հանցագործություն է»։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան Վրաստանի հարցում

Ներկա դրությամբ այստեղից ուսուցման համար Թուրքիա է մեկնել շուրջ 20 երիտասարդ։
«Այդ երեխաների մի մասը, ովքեր այնտեղ կրթություն են ստանում, մեզ համար կորած են»,-հայտարարեց թուրքագետ Մախարե Ջանաշվիլին։
Նա գտնում է, որ Թուրքիայի ազդեցությունը արդեն զգացվում է և դրան ոչինչ չի կանգնեցնի.«Մինարեթների տեղադրումը կշարունակվի, քանի որ այդպես է ծրագրված։ Կլինի դիմադրություն, սակայն հետո դա էլ կվերանա։ Եթե նախկինում դրան թրերով էինք դիմավորում, ապա հիմա կրթությամբ են մուտք գործում և դրա առաջ կանգնել չի լինում։ Ինչո՞ւ են կրթության մեջ փող դնում, եթե կոնկրետ նպատակ չունեն»։
Հարցին, թե Թուրքիան ի՞նչ նպատակներ կարող է ունենալ Վրաստանի հարցում, Ջանաշվիլին պատասխանեց. «Նրանք ցանկանում են ստեղծել թուրքական մեծ պետություն, սկսած Միջին Ասիայից և վերջացած Բալկաններով»։
Թուրքագետի հետ համակարծիք է պատմաբան Նատո Ղրուաշվիլին և ասում է, որ եթե Թուրքիան փորձի Վրաստանում անցկացնել իր քաղաքականությունը, ապա դրա համար հնարավոր է օգտագործի վրաց մահմեդականներին։ Դա հաստատելու համար նա վկայակոչում է պատմությունն և հիշեցնում 1918-1919 թվականների իրադարձությունները։ Այն ժամանակ Թուրքիան իր մտադրությունները Վրաստանում իրականացրեց մահմեդականացված վրացիների վրա հենվելով։
«Կրոնը իմաստավորում է մարդու կյանքը։ Եթե նա կանգնում է ընտրության առջև, թե ո՞րն է մղելու առաջին պլան, ազգությունը, թե կրոնը ու թե ե՞րբ և ո՞ւմ կտա գերադասությունը, ոչ ոք չի կարող ասել։ Չեմ ասում, ով Թուրքիայում ուսում կստանա, դավաճան է, սակայն կրիտիկական պահին ով ինչպես կվարվի, չես պարզի։ Սակայն, երբ վեց տարի երիտասարդը անց է կացնում Թուրքիայում, անպայման հայտնվում է այդ պետության ազդեցության ներքո»,- ասաց Ղրուաշվիլին։

Գործընկերների հետ համամիտ չէ Սամցխե-Ջավախեթիի համալսարանի լրիվ պրոֆեսոր, նաև Արդահանի համալսարանի վրաց լեզվի և գրականության բաժնի վարիչ և պատմաբան Ռոին Ղավրելաշվիլին. «Թուրքիայում կրթություն ստացած մի քանի մահմեդականով, 75 միլիոնանոց Թուրքիան, թեկուզ 50 հազար վրացիներով, երբեք ոչինչի չի հասնի և նաև, ամենակարևորը, վրաց մահմեդականների մոտ հակավրացական տրամադրվածություն չկա»։

Ինչո՞ւ են վրաց մահմեդականները ֆինանսավորում պահանջում

«Երիտասարդները Թուրքիայում հոգևոր կրթություն են ստանում և ոչ թե ազգն են փոխում,-հայտարարեց մահմեդական հոգևոր վարչության ներկայացուցիչ, Ճելայի ջամի վերահսկիչ Փրիդոն Աբաշիձեն և հարցադրեց։-Ինչո՞ւ է թուրք ուսուցիչը դաստիարակելու վրաց մահմեդականին։ Ինչո՞ւ մի բուհ անգամ չպետք է լինի Բաթումիում կամ Թբիլիսիում։ Գերադասելի է, որ ազգությամբ վրացին մեր ապագայում արմատավորի հոգևոր սրբությունները և ոչ թե թուրքը կամ արաբը»։
Մամուկա Վաշաղմաձեի խոսքերով էլ, եթե Վրաստանում վրաց մահմեդականներին ֆինանսավորվի, որ նրանք կրթություն ստանան, ապա ուսման համար ոչ մեկը Թուրքիա չի գնա։
Այդ մասին վրաց մահմեդականները հայտարարեցին նաև հոկտեմբերի 5-ին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպմանը։
«Խոստում չենք ստացել, սակայն ասացին, որ դրա համար հանդիպումներ և բանակցություններ են անհրաժեշտ։ Թուրքիան մեզ պետք չէ, եթե Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն ունենանք»,-հայտարարեց Ջամբուլ Աբուլաձեն և հավելեց, որ պետական բյուջեից ֆինանսավորումը, այնպես ինչպես քրիստոնյաները, ստանալու են նաև մահմեդականները։

Մահմեդականների հոգևոր տուն Ախալցիխեում

Ոչ պետական բյուջեից, սակայն ինչպես պարզաբանեց Վաշաղմաձեն, Վրաստանի հոգևոր վարչության ֆինանսական աջակցությամբ, թուրք գործարարների օգնությամբ և հանգանակությունների միջոցով Ախալցիխեում, ապրանքային կայարանում, մահմեդական երեխաների համար գործում է հոգևոր տուն։
Բորժոմի փողոցի թիվ 19-ում 25 երիտասարդներ դպրոցական և համալսարանական դասընթացներից հետո տուն են վերադառնում և երեկոյան ժամերին յուրացնում են հոգևոր կրթությունը։ Նրանց թվում ութ ուսանող է։ Այդ երիտասարդները Ադիգենից են, Ասպինձայից, Խուլոյից և Ծալկայից։
«Գյուղում մարդիկ տալիս են կաղամբ, պանիր, կարագ, ալյուր և դրանով ապրում ենք։ Նաև կան մարդիկ, ովքեր ավելի մեծ հնարավորություններ ունեն, նրանք վճարում են կոմունալ հարկերը։ Իսկ տունը զիջել է թուրք գործարարը»,-պարզաբանեց Ասլան Թևթիձեն, որը իրեն ներկայացրեց որպես հոգևոր տան ղեկավար։

Պատմական հիշողությունը

Ի տարբերություն քրիստոնյաների ու պատմաբանների մի մասի, հոգևոր կրթության ստացման մեջ սպառնալի ոչինչ չի տեսնում քրիստոնյաների կողմից անցկացված ակցիայի կազմակերպիչ Գիա Կոպաձեն, թեպետ խորապես համոզված է նաև նրանում, որ Վրաստանը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար «համեղ պատառ» է։
Նատո Ղրուաշվիլին հիշում է պատմությունն և ասում, որ 1453 թվականից սկսած Թուրքիան պոտենցիալ նվաճող երկիր է և Վրաստանը միշտ գտնվել է նվաճվող երկրների ցուցակում. «Դարերի ընթացքում Մեսխեթի տարածքը եղել է Թուրքիայում։ Վրաց մարդը նրա համար է վախենում, որ պատմությունը մոռանալ անհնարին է։ Պատմական այս փորձը այնքան հարուստ է սարսափելի փաստերով, որ դրա անտեսումը ոչ մի ազգի առաջ չի մղի»։

Ինչպես է ձևավորվում Թուրքիայի նկատմամբ գաղափարախոսությունը

Վրաստանում Թուրքիայի գերազանցության հզորացմամբ ծագած վախը, առավել ևս մինարեթով և այստեղ ապրող վրաց մահմեդականներով, Ռոին Ղավրելաշվիլին անհիմն է անվանում։
«Դրանից ոչ մեկը չպետք է վախենա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այդ պատճառով իսլամով այն այլ երկրում իր երկրի հզորացման փորձ չի անի,-ասաց նա և հավելեց, որ այստեղ կարևորը մեր երկրի էկոնոմիկան է։-Նշանակալի է այն, թե որքանով է այն կախված Թուրքիայից։ Քանի քրիստոնյա վրացի է աշխատում Թուրքիայում։ Եթե սովորելու համար գնում է մոտ 100 մահմեդական, ապա մոտ 500 հազար մարդ ամեն տարի մեկնում է Թուրքիա, այնտեղ բանվոր է աշխատում և կրկին Վրաստան է վերադառնում։ Հենց դա է դրական տրամադրվածություն ստեղծում պետության նկատմամբ»։
Նրա խոսքերով, Վրաստանի այնպիսի աշխարհաքաղաքական դիրք ունի, որ իսլամով Վրաստանը չես շրջադարձի. «Դա Թուրքիան շատ լավ գիտե։ 21-րդ դարի զենքը, նրանից տնտեսական կախվածությունն է։ Հազարավոր վրացիներ են Թուրքիայում և այնտեղ աշխատելով ընտանիք են պահում։ Իսկ գաղափարախոսությունը դրանով ավելի է ձևավորվում, քան մահմեդական վրացիներով։ Այստեղ դավանանքով չես հաղթի, սա արաբական աշխարհը չէ, այսօր հաղթում է գրպանի փողը»։

Ինչո՞ւ են մահմեդականների հարցով հիշում Աբխազիան, Օսիան և Ռուսաստանը

Այն մասին, որ հասարակությունում առկա է օտարի վախը, խոսում է նաև «Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտի» վարչության անդամ Գիորգի Մշվենիերիձեն. «Դա օբյեկտիվ պատճառ ունի՝ վախենում են, որ նրա նման չդառնան։ Իսկ դրանից պաշտպանությունը հանգեցնում է այն փորձին, որ նրան դարձնես քո նման»։
Նրա խոսքերով, մարդն, որը գտնում է, որ մահմեդական վրացին հանդիսանում է Թուրքիայի հատվածը, հենց այդ մարդը ինքն հիմնախնդիր է հասարակության համար. «Լավ հիշում եմ, թե ինչ ստացանք նման ճառաբանությունից և բացականչություններից Աբխազիայում, ինչը հանգեցրեց հիմնախնդրի լարման այսպես կոչված Հարավային Օսիայում, որտեղ մարդկանց ասում էինք, որ դուք օսեր եք… Եվ որպես արդյունք ստացանք այն, ինչի վախից հասարակությունը այդ մարդկանց վանել և հեռացնել էր ցանկանում։ Ցավոք, Վրաստանում չեն հասկանում կամ դա մոռացել են։ Այն վրաց բնակիչներին էլ մոռացան, ում ասում էինք, եթե ուղղափառ չես, ապա վրացի էլ չես»։
Մշվենիերիձեն ասաց, որ մահմեդականությունը ավտոմատորեն չի նշանակում Թուրքիայի շահերի անցկացում. «Եթե մահմեդական ես, երկրպագում ես Մուհամեդին և ոչ թե Թուրքիային։ Եթե քրիստոնյա ես, ինչ է ծառայո՞ւմ ես ռուսական շահերին։ Դու երկրպագում ես Քրիստոսին։ Կրոնները պետություններ չեն ճանաչում, դրանք ճանաչում են աստվածներին, ելնելով նրանից, թե որ կրոնի կրողը որ պետությունն է, 21-րդ դարում մարդկության պատմության մեջ չպետք է սահմանվի այն, թե մի պետությունը երկրորդին կնվաճի, թե ոչ»։

Իսկ Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հիշատակում է Ռուսաստանին. «Մի՞թե այնքան կարճատես ենք երբ կարծում ենք, որ այդ մարդկանց հավատն ու աղոթարանները սահմանափակելով, նրանց թշնամիներ ու դավաճաններ կոչելով, երկրին օգտավետ գործ ենք անում։ Շատ միակողմանի վերաբերմունք ունենք հարևանությամբ ապագա սպառնալիքների նկատմամբ, մի հարևանին, գրեթե մեր զավակներին էլ ավելացնելով և այդպես թշնամեցրինք, իսկ երկրորդի ջան ասելով հետևում ենք, չնայած պատերազմին, բեռնատար ինքնաթիռներով վրացիների երեկվա դուրսթափելուն և այսօրվա առավոտվա փշալարերի արգելափակոցների»։
Նրա խոսքերով, մի կողմից ունենք հարևան, որը առաջ է մղվում, մյուս կողմից ունենք մեր երկրի քաղաքացիներին, որոնք կասկածում են, որ կարող են երկրին սպառնալիք ստեղծել։
«Նրա փոխարեն, որ բռնացողի առաջ անարժան չկանգնենք ծնկաչոք, իսկ մյուս կողմից մեր քաղաքացիներին արժանավայել վարվենք, անում ենք ճիշտ հակառակը»,-ասաց նա։

Ելքը՝ կրթությունն է

Ռոին Ղավրելաշվիլին ելքը համարում է կրթությունը։ Նրա խոսքերով, այնտեղ, որտեղ իրար կողքին սովորում են մահմեդականներն ու քրիստոնյաները, մասնագետները պետք է պարզաբանեն, թե ինչ է քրիստոնեությունն և ինչ է իսլամը, որ Վրաստանը ուղղափառ երկիր է և մեր մշակույթը քրիստոնեական է, որ քրիստոնության շնորհիվ է, որ երկիրը հասել է այս օրվան. «Պետք է ասենք, որ իրենք էլ քրիստոնյաներ են եղել և հետո են ընդունել մահմեդականությունը, այսինքն մահմեդականում պետք է դաստիարակենք վրաց հայրենասերին»։
Ելքը կրթության մեջ է տեսնում նաև թուրքագետ Մախարե Ջանաշվիլին, թեպետ այլ կերպ։ Նա գտնում է, որ մահմեդական վրացիներին պետք է քրիստոնյաներ դարձնենք, իսկ դրա համար Ադիգենի գյուղերում պետք է դպրոցներ բացենք, որտեղ ուղարկած ուսուցիչներին բարձր աշխատավարձ կնշանակվի։
Ելքը կրթությունն է, այդպես է մտածում նաև «Վրաց մահմեդականների միության» ղեկավար Տարիել Նակաիձեն, սակայն ի տարբերություն Ջանաշվիլուց, նա գտնում է, որ երիտասարդների հետ պետք է խոսել փոքրամասնությունների մասին. «Դա գրեթե արգելված թեմա է, բայց չէ որ երեխան պետք է իմանա, թե ինչ միջավայրում է ապրում։ Նա պետք է գիտենա կրոնն և այն մասին, որ մահմեդականներս մարդակերներ չենք։ Իսկ այդ ամենի հետ միասին երկրում պետք է գերակայի օրենքը, բոլորը պահպանեն սահմանադրությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել