«Իրատես de facto»-ն գրում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ոչ միայն հաջողվում է կոճակ սեղմելու համար շատ արագ խորհրդարան «բերման ենթարկել» հանրապետականներին, այլեւ լուծել «բովանդակային» հարցեր: «Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորիչի «թրի» ու գրչի տակով են անցնում ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամների հնչեցրած հայտարարությունների տեքստերը, ու նա է որոշում՝ ո՛ր տողը, ո՛ր պարբերությունը խմբագրի-սրբագրի ու ամբիոն «թողնի»:

«Ուսուցիչ» Սահակյանի սենյակում մշակվում են խմբակցության հիմնականում երիտասարդ ու կին պատգամավորների հայտարարությունները:

«Իմ ձեռքի տակով չեն անցնում, բայց ցանկացած քառօրյային պատրաստ ենք մասնակցում: Այդ հայտարարությունների սկզբունքները որոշվում են մեր կուսակցության եւ խմբակցության քննարկումների ժամանակ: Բայց որ կարմիր գրիչով ստուգեմ, որպես հայոց լեզվի մասնագետ, այդ պրոցեսը չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել