Բրեդ Փիթը ներկայումս աշխարհի ամենահայտնի մարդկանցից է: 
Նրան դուր է գալիս ապրել այն կյանքով, որով նա մշտապես ուշադրության կենտրոնում է: Բայց չնայած խաղալը նրան հարստություն ու համբավ է բերել, թվում է, թե նրա ճիշտ մասնագիտությունը ճարտարապետությունն է:
 Նրա հետաքրքրությունը սկսվեց 2001 թվականին, երբ նա վերականգնեց անհասկանալի քանդվող պալատը(առանձնատունը) Բևերլի Հիլսում: Նա խնդրեց  կանադացի ճարտարապետ Ֆրանկ Ջեյրիին (ով նախագծել է դժվարին ու անլուծելի Գագենհեյմի թանգարանը Բիլբաոում)՝ օգնել նախագծման հարցում, և նրանք դարձան ընկերներ:
 Այժմ Ջեյրին ստացել է ծովի առջևի մասի 250 մլն դոլարանոց դիզայնի մշակումը Հոուվի Անգլիական ծովեզրյա քաղաքում, և նա խնդրել է Փիթին օգնել իրեն նախագծելիս: Կինոաստղի և հայտնի ճարտարապետի այս համագործակցությունը աշխարհի ձևավորման նոր զարգացում է: Գծագրերը մինչ այսօր ցույց են տալիս ժամանակակից կառույց՝ պատված մետաղով: Ջեյրիի ամեն մի նախագիծը մի յուրահատուկ գլուխգործոց է ու վիճահարույց, և այս սխեման հնարավոր չէր լինի, որ հայտնի դառնա տեղացիներին, ովքեր ծանոթ են Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի՝ անցյալին վերաբերող ճարտարապետությանը: Բայց բամբասանքներ կան, որ Փիթը հնարավոր է, որ գնած լինի զարգացման բնակարաններից մեկը, որը կարող էր լավ համընկնել տեղացիների առարկություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել