Նման բաներ կանանց հետ երբեք չեն պատահի այն պարզ պատճառով, որ նրանք տղամարդ չեն ծնվել: Իսկ ահա տղամարդիկ կիսվել են մեզ հետ իրենց մեծագույն վախերով: Տեսնենք, թե որոնք են տղամարդկանց սարսափ պատճառող բաները:

սափրվել…սափրվել

Մորուք ունեն միայն անհաջողակներն ու պիժոնները, որոնցից առաջիններն այն օգտագործում են որպես պաշտպանական միջոց, իսկ մյուսների համար այն հիացմունքի առարկա է: Վերջապես` մորուքը շահեկան չի ներկայացնում գլխի մազերը: Այլ բան է հազիվ նկատելի մազածածկույթը: Դա խոսում է այն մասին, որ տղամարդն այդ պահին շատ լուրջ աշխատում է և արտաքինի մասին մտածելու ժամանակ չունի: Դա չսափրված լինելու միակ արդարացումն է: Թեև սափրվելու մեջ ոչ մի հաճելի բան չկա: Դեմքը ծամածռել, կտրվածքներ անել... Սա ավելի շուտ ոչ թե գեղեցիկ արարողակարգ է, այլ բժշկական գործողություն: Ի դեպ, տղամարդիկ միշտ բողոքում են, որ կանանց ածելիներն ավելի նուրբ են: Մի՞թե դա տղամարդկությունը զարգացնելու համար է այդպես: Միակ հաճելի պահն այն է, երբ այտերին քսում են սառը գելն ու մի քանի անգամ հարվածում են դրանց: Ահա և օրը սկսվեց:

…սիրահարվել ընկերոջ ընկերուհուն

Օ՜, դա վտանգավոր ուղի է: Բայց և միաժամանակ ձգող: Ընդհանրապես ընկերներ փնտրելիս մարդիկ ընտրում են իրենց նմաններին, որպեսզի ընդհանուր շատ բան ունենան: Եվ զարմանալի չէ, որ աղջիկների հարցում տղա-ընկերների ճաշակները նույնպես համապատասխանում են: Օրինակ, ընկերներից մեկը նոր ընկերուհի ունի` գեղեցիկ, շքեղ մի աղջիկ: Եվ ի՞նչ եք կարծում` ի՞նչ է անցնում տղայի մտքով: Նա իր ընկերոջն ասում է. «Բախտդ բերել է, ընկերս, ուրախ եմ քեզ համար», սակայն նրա գլխում պտտվում են այլ մտքեր. «Ինչու՞ այդ աղջիկն իմը չէ»: Ժամանակի ընթացքում տղայի ու ընկերոջ ընկերուհու հարաբերությունները գնալով ավելի մտերմիկ են դառնում, աղջիկը սկսում է կիսվել տղայի հետ, վերջիվերջո նրանք լավագույն ընկերներ են, իսկ տղան էլ իրեն ավելի հարազատ է համարում. չէ՞ որ պահեր են լինում, որ աղջիկն ավելի շատ իրեն է վստահում: Այստեղից էլ ծագում է խնդիրը...

կռվել…կռվել

Բոլոր նրանք, ովքեր ուղեղ ունեն, վախենում են կռվել. չէ՞ որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Պարզ է, որ վիճաբանությունից խուսափել է պետք, իսկ եթե չի հաջողվում` պետք է մի լավ հարվածել սրիկայից ու թռնել: Սակայն տեստոստերոնն իր գործն անում է. երբ գիշերային ակումբում երկու տղա հանկարծակի հրում են միմյանց, նրանք սկսում են իրար միս կրծել… «Ո՞վ ես դու, արա», «Բա դու՞ ով ես»: Հաճախ հենց այսպես էլ ավարտվում է ամեն ինչ. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ծեծկռտուք լինի, և դա երկուսի համար էլ լավ է: Ամեն մեկն էլ հետո կարող է աղջկա մոտ գլուխ գովել. «Աշխատողները որ չլինեին, արդեն դրա գլուխը ջարդել էի, գիտես չէ՞»: Եթե գործը հասել է իսկական կռվի, ապա այն նույնպես մահացու չէ: Բավական է մի կարգին հարված հասցնել դիմացինի քթին, որպեսզի արյուն հոսի, և կռիվը շատ արագ կարելի է ավարտված համարել: Սակայն արդյո՞ք հայ տղաների մոտ այդպես հեշտ են ավարտվում կռիվները: Ու՞ր էր թե…

…ընկերուհու ծնողների հետ ծանոթանալ

Դա մոտավորապես այսպես է լինում. -Մամ, պապ, ծանոթացեք` Արման: -Շատ հաճելի է, Գայանեն ձեր մասին շատ է պատմել: Տղան այդ ժամանակ մտածում է. «Գիտեմ, գիտեմ, որ պատմել է: Սակայն միայն այն, ինչ ձեր աչքերում դրական կերպար կստեղծի: Իսկ ես այնքան էլ դրական չեմ: Բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա»: Այդ պատճառով գեղեցիկ սպասքով սեղանի շուրջ տարօրինակ խոսակցություններ են գնում եղանակի, քաղաքականության, Գայանեի մանկության մասին: Տղան փորձում է ավելորդ բան չասել, սակայն ծնողների աչքերում կասկած է տեսնում: Հանդիպումից հետո ծնողներն ասում են. «Ինչ-որ շատ էր խմում: Ի՞նչ հիմար մասնագիտություն է... դիզայներ... Դրանք բոլորն էլ երկնագույն են: Ինչպե՞ս թե մոտոցիկլետով է եկել... Նա մեր աղջկան չի հարգում»: Ընդհանուր առմամբ սա իսկական ծանոթություն չէ, այլ պարտադիր արարողակարգ, այսինքն` այժմ մենք ճանաչում ենք իրար: Ծնողները տեսնում են, որ տղան իդեալական չէ, բայց և թմրամոլ ու հոգեկան հիվանդ չէ: Իսկ տղան տեսնում է, թե ինչպիսին է լինելու ընկերուհին 25 տարի հետո: Այնպես որ հանդիպման մեջ դրական կողմ էլ կա, կարծում են տղաները:

…աղջկան լացացնել

Արցունքները կանանց օգնում են հասնել այն ամենին, ինչ ցանկանում են: Ո՞ր մի տղամարդը չի թուլանա կանացի արցունքներ տեսնելիս: Եվ կանայք դա շատ լավ հասկանում են: Նախ, լացելիս նրանք հանգստանում են, հետո որոշ աղջիկներ արտասվելիս ավելի գեղեցիկ են լինում. շատ հաճախ նրանք թաքուն նայում են հայելու մեջ, երբ արտասվում են: Մի խոսքով` արտասվելը նաև օգտակար է: Սակայն տղամարդիկ լացն ընկալում են որպես իրենց դեմ ամենաուժեղ ու արդյունավետ զենք: Իսկ դուք, տղաներ, ինչի՞ց եք վախենում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել