Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Թուլուզում կմրցի Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հետ: Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, անցկացրեց միակ մարզումը Թուլուզում, որին մասնակցում էին Ֆրանսիա մեկնած բոլոր ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա Մ-21-Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:50-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել