Այն քաղաքական ուժը, որն արտահայտում է ժողովրդի կամքը, թվում է, թե ժամանակի ընթացքում պետք է ավելի ուժեղանար և ավելի մեծ վստահության քվեի արժանանար, սիրվեր իրեն ընտրողի կողմից: Սակայն մեզ մոտ դրա հակառակն է կատարվում: Երբ որևէ կուսակցություն դառնում է իշխանություն կամ դրա մաս է կազմում, նոր ռեսուրսների է տիրապետում, ուժեղանում է, սակայն միաժամանակ կորցնում է իր վստահությունը: Հարց է առաջանում, թե ինչու է այդպես լինում: Պատասխանը շատ պարզ է. ՏՎՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՆՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Երբ արդեն իր մեջ ունի այդ ռեսուրսները, քաղաքական ուժն արդեն թքած ունի վստահություն կոչվածի վրա, նա արդեն փողով և այլ միջոցներով «առնում է» այդ «մանր-մունր բաները»: Դուրս է գալիս, որ մեր ժողովրդին հարկավոր է չկայացած, թույլ քաղաքական ուժ, որովհետև գոնե մինչև նրա «կայանալը»` ստիպված կլինի «ծառայել» ժողովրդին:
Այսպիսի համակարգ է հաստատված մեզանում: Սա է չարիքի փոքրագույնը: Մեզ թույլերն են պետք, իսկ ուժեղներին երկրից պետք է վտարվեն, կամ ..., այնպես անել, որ «թույլ մնան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել