Եթե հիմա հարցնեք,թե օրվա որ ժամը չեմ սիրում,կպատասխանեմ ՝ նման կոնկրետ ժամ չկա: Իսկ եթե այդ հարցը տայիք մոտ 10 տարի առաջ,ես կպատասխանեի՝՝ երեկոյան այն ժամը,երբ պապան աշխատանքից գալիս է ու ինձ էլ չի թողնում դրսում խաղալ: Խաղալու,ընկերներիս կողքին լինելու,վայրենություն ու չարություն անելու,հարեվաններին բարկացնելու, ընկնել-վնասվելու,բակային հանդեսներ կազմակերպելու անհագ մոլուցք ունեի:Ու ոչ միայն ես ,այլ բոլոր երեխաները ունեին : Հաճախ մանկության ընկերուհուս հետ նստում ու հիշում ենք մեր արած «հերոսությունները»: Ապրելով Հայաստանում ՝ մասնակից էինք լինում մեր բոլոր տոների տոնմանը:Ջան գյուլւոմըը:Հիշում եմ «զվյոզդս » ոնց էր տանւոմ,երբ Ջան Գյուլւոմի հարսը ես էի լինում : Դա իրոք մեծ բան էրՈչինչ երբեք չեմ փոխի ցոգոլի գողության վայելքի հետ: Մենք պիտի Զուբետտա տատիկի այգու ցոգոլները գողանայինք ու Ռազմիկ պապիկի այգու խնձորնեը:Դ Համաձայն եմ,որ գյուղում անցկացրած մանկությունը իրոք անմոռանալի ա: Բա ծիրանհասուկները,ժուկերը: Վախենում էինք շատ,բայց ընկնում էինք հետեվներից: Ես տիկնիկներիս գլւոխները միշտ պոկում էի,ոտքերը հանում էի,իսկ տղաների խաղալաիքներով խաղալու համար խելքս իմը չէր:Իմ տիկնիկների փչացնում էի,հերթը հասնում էր մեծ քույրկիս տիկնիկներին :Դ Ժամը 9-ին բոլորս նայում էինք «Հեքիաթն է կանչւոմ» հաղորդումը: Դրա երգը մեր ժամանակի հիթերից էր :Դ Հիշում եմ,մի անգամ ,տատիկիս տանն էինք,ինքս ինձանից գոհ թոնրի մոտով ստրայեվոյ քայլավծքով գնում եմ,մեկել «դրը’մփ»:Ընկա թոնրի մեջ,լրիվ մուր եղած վիճակում ինձ հանեցին:Հանեցին,հետո սկսեցի լաց լինել:Ինչ մեղքս թաքցնեմ,մերոնք ասում են,որ ես լավ նախանձություն եմ արել ,երբ եղբայրս նոր էր ծնվել ու արդեն տան փոքրը ես չէի,հետեվեբար ուշադրությունը իմ վրա մի քիչ փոքրանում էր:ճ Էհ,ինչ արած,ոնց որ Ռուբեն Հովսեփյանի Մարիամ տատն էր ասում՝« ամեն ինչ իր բնական ընթացքի մեջ»: Որ հիշում եմ մեր կազմակերպած հանդեսները արցունքախառն ծիծաղում եմ :Դ Ասենք ամեն եղանակին նույն միջոցառումն էր,նույն խոսքերը,նույն եգերն ու բեմականացումը,բայց մենք ամեն անգամ էնպես էինք չարչարվում,էնպես էինք ոգեվորվումմ,որ կարծես օսկարի պիտի ներկայացնեինք:: Հա,մեկել ես շատ էի ուզում տիեզերագնաց դառնալ: Մի անգամ ուսուցչուհիս հարցրեց ինչ ես դառնալու,պիտի ասեի տիեզրագնաց,ասացի՝ տիեզերանավ ու նպատակիս հասնելու բուռն տենչով նայեցի նրա դրեմքին:Դ Կյանքի արագ ընթացքը չի էլ թողնում նկատել,թե երբ են անցնում տարիները:Չնայած հիմա էլ մեծ չեմ,ուղղակի փոքր էլ չեմ ,այ դա է խնդիրը:Մեկ-մեկ ,որ մի հավեսով բան եմ առաջարկում,ու ինձ ասում են «Նար,հո երեխա չես?»:Ուզւոմ եմ ասել «Ախր Երեխա եմ,բա ինչ եմ,,,,ու երեխա էլ կմնամ»: : Միամտություն եմ ուզում,անհոգություն եմ ուզում,«Հեքիաթն է կանչւոմ»-ն եմ ուզում: Ուզում եմ, ու միայն այն հանգամանքը,որ վերջ,ես արդեն վայելել եմ իմ մանկությունը,էլ ետ չեն գա այդ տարիները ՝երազանքս փոխվում է,ուզում եմ ժամանակի սարք ունենալ,որ ցանկացած պահի հայտնվեմ Զուբիկ տատիկի ցոգոլների կայսրությունւոմ ,իմ ընկերների հետ, հետո էլի իմ տարիքում:Մարիոոոոոոոոոոոոոո,սիրում եմ քո անկեղծությունը,սիրւոմ եմ քո բեղիկներով կոլոտ հերոսին,սիրում եմ բադիկներին ու եսիմինչ կենդանիներին,որոնց գլխին թռնելով սատկացնում էինք:Դ բա երաժշտությունը,,,,,բա հազիվ իրար ամրացված համակարգչի լարերը,որոնք խախտվում էին հենց ամենակարեվոր պահին: Բա ոնց էինք ձեռքներիս մկանները լարում ԴԵՎԻՆ հասնելիս:Դ Վայյ էդ դեվը,:Դ
Սիրելի ծնողներ,մի կաղապարեք ձեր երեխաների մանկությունը:Եթե նա ավազոտել է ձեռքերը,դա դեռ աշխարհի վերջը չէ:Մի հագցրեք նրանց օրիորդների պես,հագցրեք ուրախ,գունավոր մանկական շորիկներ:ԹՈՂԵՔ ՄԱՆԿՒՈԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆԱ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ:
Մի բանի համար շնորհակալ եմ ԿՅԱՆՔԻՑ ,որ իմ մանկության ժամանակ ինտերնետ,GTA,PES ու FIFA չկար,,որ ես ունեցա ամենաիսկական մանկություն,ամենամաքուր,անկեղծ ու պարզ մանկություն: Եթե կարողանայի,մի անգամ էլ հաճւոյքով կապրեի նույն իմ մանկությունը:ԿԱՐՈՏԵԼ ԵՄ:Շնորհավոր բոլորիդ տոնը,քանզի դուք էլ ին պես,մյուսի պես,բոլորի պես երեխա եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել