Հիմա պատասխանս Պարույր Հայրիկյանին
Պարույր Հայրիկյան հարց եմ տալիս Ձեզ, Դուք երբևէ հասարակության հետ շփվե՞լ եք, այդ ի՞նչ հարցումներ եք արել, որ Հայաստանի 70%-ը չի ցանկանում Հայաստանը մտնի Մաքսային Միություն: Ես, որպես «Եվրասիական շարժումը Հայաստանում» կազմակերպության մարզային կառույցների համակարգող, կարող եմ փաստացի հակառակը ապացուցել, որ Դուք ուղղակիորեն ստում եք ու փորձում եք Ձեր քաղաքական ու ավելի ճիշտ անձնական պատճառներով ցեխ նետել այդ գործընթացի վրա, իհարկե բոլորս ճանաչում ենք Ձեզ և գիտենք, թե Ձեր վարած «քաղաքականությունը», որը ընդհամենը անձնական գրպանը լցնելն է և մի քանի միլիոնով բուժման գնալն է, երբ այդ հասարակությունը, որի անունից փորձում եք խոսել, կարիքավոր են, որ մարդիք մահանում են չունենալով գումար, ոչ թե մի քանի միլիոն, այլ մի քանի հազար, որպեսզի բուժման ծախսերը հոգան: Չկա նման բան, դուրս եկեք Մարտունի, Գյումրի, Ապարան և մնացած շրջաններ տեսեք ի՞նչով ու ի՞նչպես են ապրում մարդիք՝ մեծ մասը կամ Ռուսաստանում բարեկամներ ունի, կամ արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն ու, եթե Հայաստանը չմիանա ՄՄ-ին ի՞նչ է լինելու երկրի վիճակը: 
Գրեթե ամեն օր շփվում եմ մարզերի բնակչության հետ, ասեմ ավելին, նրանք օր առաջ են ցանկանում Հայաստանը որպես Մաքսային Միության անդամ տեսնել կամ տեսնել չկործանվող երկիր, քանի որ արդեն կուշտ են անգործությունից, քաոսային վիճակից և հույս ունեն Մաքսային Միության անդամ դառնալով դուրս գալս վիճակից: 
Մարդիք կան ասում են. «Կլինի ՄՄ, ԵՄ, միայն Ռուսաստան կապ չունի, միայն թե այս վիճակից պրծնենք, էս ինչ օրի ենք հասել, այնպիսի տպավորություն է կարծես միայն Երևանն է Հայաստանը, բոլոր ուժերը՝ արևմտյան, արևելյան կենտրոնացված է միայն մայրաքաղաքի վրա, մի անգամ թող դուրս գան Հայաստանի շրջաններ, իհարկե ոչ ընտրարշավից ընտրարշավ, ու տեսնեն, թե ի՞նչ է արդյոք կատարվում Հայաստանի շրջաններում, միայն ընտրությունից ընտրություն ենք իրենց տեսնում, կամ տեսնում ենք, կամ չենք տեսնում, նայած ով կգա, ով չի գա»:
Հ.Գ Ու այս ամենը տեսնելով՝ չէի կարող չարձագանքել ու չասել այս ամենի մասին: Կամ էլ Հայրիկյանի բուժման ծախսերի հետևիցա եկել ու ասումա սպասի մի բան ասեմ նոր կգնամ, հանկարծ ժողովուրդը չմոռանա :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել