Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան:

                                                                              Պյութագորաս

...լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն  :)) խնդրեմ 

Ի՞նչ արժի մարդը, ի՞նչ է մարդը..այն բանից հետո, ինչ տեսել եմ ես մինչև կյանքիս վերջ չի անհետանա նրա հանդեպ անվստահությունն ու համատարած անհանգստությունը...




Մարդկանց հետ կապի մեջ լինելու համար մենք  միայն պարտական ենք մեր սեփական ուժերին. արժի դադարեցնել  գրելը կամ խոսելը, մեկուսանալը, և ձեր շուրջը հավաքված մարդկանց ամբոխը կհալվի, հասկանում ենք, որ այդ մարդկանց մեծ մասը պատրաստ է հեռանալ մեզանից (ոչ թե չարությունից ,այլ սոսկ անտարբերությունից),իսկ մնացածը միշտ պահպանում  է իր ուշադրությունը մի ուրիշ բանի վրա փոխադրելու իրավունքը` այդ օրերին մենք հասկանում ենք, թե որքան զուգադիպություն, որքան պատահականություն է անհրաժեշտ այն բանի ծնվելուն,ինչը մենք անվանում ենք սեր կամ բարեկամություն, և այդ ժամանակ աշխարհը նորից թաղվում է խավարի մեջ, իսկ մենք այն կատաղի ցրտի մեջ, որից մեզ կարճ ժամանակով պատսպարել էր մարդկային քնքշանքը...
... կա աշխարհում մի  բան, որին պետք է ձգտել միշտ և որը երբեմն տրվում է, և այդ մի բանը մարդկային քնքշանքն է....

...Մի սպասեք ահեղ դատաստանի... դա տեղի է ունենում ամեն օր... ...


...Այս աշխարհը զուրկ է իմաստից, և  նա, ով գիտակցեց սա՝ կգտնի ազատություն


Գլխավոր բանը, որը տարբերակում է մարդուն գազանից` երևակայությունն է...


...հանճարը իր սահմաններն իմացող միտքն է...


...կամքը նույնպես միայնություն է


...որպեսզի միտքը փոխակերպի աշխարհը, անհրաժեշտ է, որ այն նախ միտքն արարողի  կյանքը փոխակերպի ...


...սիրված չլինելը սոսկ անհաջողություն է, չսիրել ահա իսկական դժբախտությունը...


...ազատությունը,առաջին հերթին, ոչ թե արտոնություն է ,այլ՝ պարտականություն...


...այնտեղ, որտեղ  մի մասը  տեսնում  է աբստրակցիա, ուրիշները տեսնում են ճշմարտություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել