1.Չատը միշտ փակ է, ՖԲ-ն 24 ժամ միացրած
2.Հարցը գրում ես, տեսնելը 3 վայրկյանից է, պատասխանը 3 օրից` «կներես չէի տեսել»-ով ու մի տողով
3.Ընկերների թիվը 2860, բոլորին ճանաչում են, բայց ոչ մեկին չգիտեն
4.Իրանց համար մեկ է` ով է կարդում կամ ով լայքում իրենց ստատուսները
5.Կարող են միանգամից 10 հոգու ջնջել ու 10 հոգու ավելացնել
6.Ամեն 5-րդ ստատուսն այն մասին է, որ ՖԲ-ն ճահիճ է, թարմություն չկա
7.Իրենց ասելով ՖԲ-ին մի ժամ էլ չեն հատկացնում օրական
8.Հազվադեպ են որևէ մեկի պատին գրում
9.Աստված չանի, որ մեկը մի բան տա լայքելու
10.Բոլորի ծնունդը շնորհավորում են՝ «Շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենայն բարիք» նախադասությամբ
11 Չնայած ՖԲ-ին տրամադրած չնչին ժամանակին, ինչ ուզում ես ցույց տուր, հետևում է՝ հա, տեսել եմ, պատասխանը
12.Առաջինն իրենց պատից ես իմանում ՖԲ-ում շրջանառվող ծամելիք թեմաների մասին
13.Փողոցում, եթե հանդիպում ես, իրենց պահում են Արամ Խաչատրյանի նման՝ հայտնի ու սիրալիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել