Գագիկ Ծառուկյանին այս պահին որևէ բան չի սպառնում, որովհետև Հայաստանում ուղղակի ընդդիմադիր լինելու համար ոչ մեկին չեն հալածում, հալածում են, երբ կանգնում են Լևոն Տեր-Պետրոսյանի ու Կոնգրեսի կողքին, ( իշխանությունները գիտեն ումից է գալիս իրական վտանգը)
Այսպես, դաշնակցական գործարարները երբեք խնդիր չեն ունեցել ռեժիմի հետ` անկախ նրանից ՀՅԴ-ն այդ պահին իշխանության թե ընդդիմության դաշտում է եղել, բայց բավական էր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեր Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին, միանգամից սկսվեց հզոր արշավ նրա ընտանիքին պատկանող բիզնեսի նկատմամբ, որն ի վերջո ավարտվեց Սուքիասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելով, ձերբակալումով, պատգամավոր ընտրվելու իրավունքից զրկելով...
2008թ-ին Արթուր Բաղդասարյան ընդդիմադիր թեկնածուին սպառնում էին սպանել` եթե նա միանա Լևոն Տեր-Պետրոսյանին
Ուրիշ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ վերջին 5 տարվա ընթացքում չի ենթարկվել իշխանական հետապնդումների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել