Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել և առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք քաղաքական գաղափարական համակարգերով ու զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով և ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը: Մարդկային այդ անամոթությանը այստեղ էլ, դեռևս, շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգևոր ներկայությունը… Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հետևորդները, դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց) օրենքներ»-ի հետևորդների հետ և սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ:

Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, հողայնացված մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը և շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ՝ Արարչադիր Օրենսդրությունը: Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ, այդ թվում՝ նաև հայերիս, ազգայնական էությամբ, մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձևով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, ապազգայինին դիմադրողների և ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգևոր մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:

Անիշխանականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե և Հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձևավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունը: Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական Ոգե Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինի ամենակատարյալը և բնականը:

Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու և այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երևակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական և այլ գործիչների կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի Ցեղի ներքին շարժիչ ուժը և Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղը (Հայ Գենի բացարձակութ յունն ու բացառիկությունը) կրել են իրենց մեջ, եղել են ցեղակրոններ: Հայ Արիական գաղափարախոսության առանցքը կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: ՀայԱրիականությունն ինքն արդեն իսկ տիեզերաիմաստ երևույթ է և հակադիր է հողածնային մարդատյաց մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը և բոլոր ձևախեղումները ժամանակավոր երևույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից… Հայեր Թիվ 03

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել