Կարծում եմ` ճիշտ կլինի, որ բոլորս նաև մեր ուշադրությունը ուղղենք մահացածների ընտանիքներին և ինչ-որ չափով մեղմենք նրանց կորուստը. իհարկե հասկանում եմ, որ դա շատ դժվար է: Բայց, այնուամենայնիվ, նրանք իրենց անտեսված չեն զգա: Միգուցե հեշտ եմ գրում` չհասկանալով նրանց կորուստը, բայց կարծում եմ նրանք էլ պետք է հասկանան, որ չարժե այս դժբախտ պատահարի կորուստները շատանան: Բայց, այնուամենայնիվ, պետք է նույն կերպ մեր աջակցությունը հայտնենք զոհվածների ընտանիքներին և եթե կարողանանք, ինչ-որ բանով օգտակար լինենք: Լավ կլինի, որ Վարդան Պետրոսյանի աջակիցները նաև այս ուղղությամբ ինչ-որ բան մտածեն: Օրինակ` կարող ենք գնալ և ծաղիկներ դնենք զոհվածների շիրիմներին և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել