5Գաղտնիք չէ, որ այսօր մեր հասարակության մեջ գնալով զարգանում է ագրեսիան: Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները դրա հետևանքն են: Սակայն դա չէ միայն մեզ տեղիք տալիս հասկանալու, թե ինչպիսի մասշտաբներ է ընդունել ընդդիմադիր ալիքը մեր հասարակության մեջ:

Մինչև Շանթ Հարությունյանի և իր համախոհների կողմից կազմակերպվածը, արդեն իսկ ագրեսիայի մոտալուտ դրսևորումը նկատվում էր facebook-յան գրառումներից:

Գուցե շատ դեպքերում իշխանական հովանավորություն ստացած ընդդիմադիր ալիքները նույնպես նպաստեցին ռեալ ընդդիմադիր զարթոնքին: Դեռ հետընտրական բողոքներից և դասադուլներից սկսած` բարձրացավ մի նոր, ավելի վճռական հեղափոխական ալիք, որը իր թվով շատ նվազ էր 2008-ի ալիքից, սակայն լցված էր ավելի վճռականությամբ, քանի որ նոր երիտասարդություն էր, որի տեսակը դեռ չէր տեսել Հայաստանը: Ընդդիմադիր ալիքի թվացյալ  մարումը նոր և հզոր զարթոնք ապրեց տրանսպորտի գների բարձրացման ժամանակ: Այս իրադարձություններից հետո մի խումբ երիտասարդներ սկսեցին լավ ճանաչել իրար և համախմբված մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: Այս ամբողջ ընթացքում, օգտվելով Հայաստանում արդեն որոշ չափով տեղ գտած ազատ խոսքի իրավունքից, ինչպես նաև սոցկայքերի անվերահսկելիությունից, սկսվեցին չափազանց ագրեսիվ մեկնաբանություններ: Այս ամենը գագաթնակետին հասավ այն պահին, երբ facebook-ում հայտնվեց մի լուսանկար, որտեղ պատի վրա գրված էր. «Նաիրի Հունանյան ազգային հերոս»: Իհարկե այս ոճրագործությունը, այն էլ իսկական Ազգային Հերոսների նկատմամբ, միանշանակ դատապարտելի է, սակայն այս լուսանկարները գցողները ցանկանում էին մեսիջ ուղարկել, որ այն մարդը, ով նման ստորություն կանի իր անօրեն իշխանավորների հանդեպ, կդառնա ազգային հերոս: Հենց այս նկարի հայտնվելուց մի քանի օր անց տեղի ունեցան Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված գործողությունները:

Սրա համար կցանկանայի տեղեկացնել հասարակական ակտիվություն ցուցաբերող բոլոր անձանց զերծ մնալ ագրեսիվ գրառումներից, քանի որ դրանք կարող են հանգեցնել անցանկալի իրադարձությունների: Իսկ հեղափոխությունը զարգանում է Ազատության հրապարակում, ուր ամեն հինգշաբթի ցույցեր են անում ազատամարտիկները և իրենց միացած արդեն իսկ շատ կուսակցություններ: Պետք չէ մտահոգվել նրանց նվազ քանակից և թվացյալ ոչինչ չանելուց: Ամեն հինգշաբթի անցածի համեմատ ավելի ու ավելի է լցվում Ազատության Հրապարակը: Նույնպես է եղել նաև 1988թ.-ին: Հեղափոխության իրականանալիությունը կախված է ոչ թե մարդկանց թվից կամ գործողություններից, այլ ցույցերի և ժողովների անընդհատությունից:

Ժողովուրդը կգնա օրինական հեղափոխության, երբ Ազատության հրապարակում այլևս կանգնելու տեղ չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել