Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուրախություն են փնտրում մարդիկ` լիքը լցված երկաթուղային ճանապարհներին և հյուրանոցներում, հոծ սրճարաններում` ողողված աներես, խեղդող երաժշտությամբ, ճոխ պճնազարդ քաղաքների բարերում և վարյետեներում, համաշխարհային ցուցահանդեսներում, ուսումնասեր մարդկանց համար կարդացվող զեկուցումներում, մեծ մարզահրապարակներում:

Եվ իսկապես, եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճանքները, այդքան ամերիկանացված, այսքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն ես եմ անճիշտ, ուրեմն ես խելագար եմ, ուրեմն ես իրոք տափաստանի գայլ եմ. գազան, որ մոլորվելով, հայտնվել է իրեն անծանոթ, անհասկանալի աշխարհում ու այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը:

Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել