Բայց մեզ էս ի՜նչ հետևել են հետևում էս ինտերնետում... Արդեն լրիվ խցկվել են մարդու անձնական տարածք... 
Եթե առաջ ընդամենը գուգլային որոնումներիս հիման վրա համանման թեմաներով այլ հոդվածներ, կայքեր ու ապրանքներ էին ծիկրակում տարբեր կայքերում գովազդների, ինչպես նաև սովորական փոստով ստացած գովազդների ու ամսագրերի տեսքով, ապա հիմա նրանք շատ արագ (արդեն սկսում եմ կասկածել, որ գուցե մեզանից էլ շուտ) պարզեցին, որ մենք նոր տուն ենք տեղափոխվել, ու դեռ նոր-նոր ոտքներս էս տուն դրած՝ արդեն սկսեցին մեզ փոստով ողողել էնպիսի ապրանքների ու ծառայությունների առաջարկներով, ամսագրերով, որոնց կարիքն, իրենց կարծիքով, պիտի պիտի ունենան նոր տուն տեղափոխվածները։ Դեռ բնակարանամուտի շնորհավորանքներով ու մաղթանքներով նամակներն էլ վրադիր...  

Հանկարծ «սխալվես»՝ մի բան առնես, դեռ տուն չհասած՝ արդեն դրա հետ կապված բոլոր հնարավոր ապրանքները ինտերնետով ու փոստով վրա են տալիս։

Էնպիսի զգացողություն է, որ բոլոր կողմերից վրաներս լույս գցած՝ հետևում են մեր ամեն քայլին։ Հա, հասկանում եմ, որ շատ առումներով կարող է էդ ամենն օգտակար լինել, բայց զուտ էն զգացողությունը, որ քեզ էդ աստիճանի ուշիուշով հետևում են, ու արածդ ոչ մի քայլ աչքներից չի վրիպում, արդեն տհաճ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել