bloodgroupLadynews.am-ը գրում է.

Պարզվում է գեղեցիկ սեռի սեքսուալության աստիճանի վրա մեծ ազդեցություն է թողնում արյան խումբը:
Եվ այսպես, արյան առաջին խումբ ունեցող կանայք չափազանց խանդոտ են, էգոիստ ու սեփականատեր: Փոխարենը նրանք հիանալի սիրուհիներ են, չեն վախենում ստեղծագործական տարր մտցնել ննջասենյակ: Ունակ են ոչ միայն տղամարդկանց անկողին քարշ տալու, այլև ստիպելու, որ ամուսնանան իրենց հետ: Հավատարիմ են լինում միայն այն դեպքում, եթե անկեղծորեն սիրում են:
Արյան առաջին խումբ ունեցող տղամարդկանց համար բնորոշ են գրեթե նույն հատկությունները, ինչ կանանց: Նրանք կարող են լինել կոպիտ սեքսի կողմնակիցներ: Հաճախ գիտակցաբար նետվում են սիրային եռանկյունիների, արկածների ու խնդիրների մեջ: Սիրում են արժանանալ կնոջը, և որքան ավելի դժվարհասանելի լինի նա, այնքան ավելի դուր կգա այսպիսի տղամարդկանց:
Արյան երկրորդ խումբ ունեցող կանայք մանկուց աչքի են ընկնում ճիշտ կենցաղավարությամբ ու մաքրասիրությամբ: Մեծանալով նրանք չեն փոխվում, շարունակում են ձգտել ամեն ինչում առաջինը լինել: Սեքսով զբաղվում են միայն լույսն անջատված ժամանակ և միայն դասական դիրքերով: Նրանք հաճախ կարող են ընդհանրապես սեքսի կարիք չունենալ, փոխարենը իմաստուն են ու հավատարիմ:
Արյան երկրորդ խումբ ունեցող տղամարդիկ ռոմանտիկներ են, կրքոտ ու հոգատար: Այսպիսի տղամարդկանց մասին գրեթե յուրաքանչյուր կին երազում է: Սիրում են իրենցից տարիքով մեծ կանանց, կարդացած են ու գիտեն` ինչպես վարվել կնոջ հետ: Անկողնում նրանք առավել հաճախ ենթարկվում են ընկերուհու կամքին:
Արյան երրորդ խումբ ունեցող կանայք սեքսի իսկական աստվածուհիներ են: Նրանք կարող են տղամարդու հետ առանձնանալ անմիջապես առաջին հանդիպումից հետո, բայց երբեք որևէ մեկը չի կարող նրանց թեթևամիտ անվանել: Նրանք սովորաբար շրջապատված են լինում հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներով: Սիրում են սիրով զբաղվել, սովորել նորը, ինչպես զուգընկերոջից, այնպես էլ կարդալով համապատասխան գրականություն:
Արյան երրորդ խումբ ունեցող տղամարդկանց, ինչպես էր նաև կանանց դեպքում, գրեթե հնարավոր չէ մերժել: Նրանք միշտ հասնում են իրենց նպատակին, լավ սիրեկաններ են ու գիտեն կանանց ու կյանքի գինը:
Արյան չորորդ խումբ ունեցող կանայք կարող են օրեր շարունակ սիրով զբաղվել: Սա կատակ չէ: Նրանք իրոք սիրում են դա: Միակ խնդիրն այն է, որ այս արյան խմբով կանայք հաճախ շատ ինքնաքննադատ են ու կարող են անկողնում ցանկացած անհաջողության վերագրել իրենց, եթե անգամ մեղավորը տղամարդն է եղել: Հաջողված ընտանեկան կյանք ունենալու դեպքում այս կանայք պահպանում են հավատարմությունը:
Արյան չորորդ խումբ ունեցող տղամարդիկ մաքսիմալիստ են ամեն ինչում: Նրանք պետք է ունենան ամենաթանկ ավտոմեքենա, ամենահարկի աշխատանք և ամենագեղեցիկ կին: Կարող են սիրով զբաղվել ինչպես մեքենայում, այնպես էլ աշխատավայրում: Միակ պայմանը ընկերուհու արտաքին տեսքն ու սեքսուալությունն են:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել