1. Վիլյամ Շեքսպիրը ծնվել ու մահացել է նույն օրը` ապրիլի 23-ին:


2. Շեքսպիրի ծննդյան օրն է ծնվել նաև Միգել դե Սերվանտես Սաավեդրան:

 

3. Բայրոնն ուներ տարօրինակ մի սովորություն` հավաքել մազափնջեր, որոնք պատկանում էին նրա սիրելի կանանց: Այդ մազափնջերը նա պահում էր ծրարների մեջ, որոնց վրա ռոմանտիկ մեկնաբանությամբ գրում էր դրանց տիրուհիների անունները: Մի շարք հետազոտողներ պնդում են, որ գրողի հավաքածուով կարելի էր հետաքրքրվել մինչև 1980-ականները, որից հետո դրանք անհետացան:

4. Բացի այդ, Բայրոնը սիրում էր ժամամակն անցկացնել տղաների հետ, այդ թվում` անչափահասների: Սա մենք նույնիսկ չենք մեկնաբանում: Սրիկային 250 կինը բավական չէր:


5. Մի քիչ էլ Բայրոնի մասին: Նա շատ էր սիրում կենդանիներին: Բարեբախտաբար, ոչ այն իմաստով, որը ձեզ մոտ գուցե ձևավորվեց նախորդ փաստն ընթերցելուց հետո: Պոետ-ռոմանտիկը սիրում էր նրանց պլատոնական սիրով և անգամ հավաքածու ուներ` կազմված փորսսուղի,մ կապիկից, ձիուց, թութակից, կոկորդիլոսից և այլ կենդանիներից:


6. 1857 թվականին Դիքենսին հյուրընկալվեց Հանս Քրիստիան Անդերսենը: Նրանք 
ծանոթացել էին  դեռևս 1847-ին և այդ ժամանակ հիացել էին իրարով: Եվ տաս տարի անց դանիացին որոշեց ընդունել հրավերը: Վատն այն էր, որ այդ տաս տարիների ընթացքում Դիքենսի կյանքում ամեն ինչ շատ էր փոխվել ու բարդացել, և նա պատրաստ չէր ընդունել Անդերսենին: Եվ ահա, վերջինս նրա մոտ ապրում է հինգ շաբաթ: «Նա բացի իր դանիերենից, ուրիշ ոչ մի լեզվի չէր տիրապետում, չնայած, կար վարկած, որ անգամ այդ լեզուն նա չգիտեր»,-հենց այդպես էր Դիքենսը արտահայտվել Անդերսենի մասին իր ընկերների մոտ: Եվ հենց այս ամենն էլ Դիքենսի համար ներշնչանքի աղբյուր հանդիսացավ գրելու «Փոքրիկ Դորիթը»: Իսկ երբ Անդերսենը գնաց, Դիքենսի հայրը նրա սենյակում թողեց հետևյալ գրությունը. «Հանս Անդերսենը գիշերել է այս սենյակում հինգ շաբաթ, որոնք մեր ընտանիքին տարիներ թվացին»:


7. Դիքենսը հետաքրքված է եղել հիպնոզով, կամ, ինչպես այդ ժամանակ են ասել, մեսմերիզմով:


8. Դիքենսի ամենասիրելի զբաղմունքը եղել են այցելությունները փարիզյան մեռելանոցները:


9. Էռնեստ Հեմինգուեյը միայն հարբեցող չէր: Նա նաև տառապում էր փեյրաֆոբիայով (վաղ հրապարակային ելույթներից): Բացի այդ նա երբեք չէր հավատում անգամ իր ամենաանկեղծ ընթերցողների գովասանքի խոսքերին:


10. Հեմինգուեյն անցել է հինգ պատերազմների, 4 ավտո և 2 ավիավթարների միջով: Բացի այդ, մանուկ հասակում Հեմինգուեյի մայրը նրան համոզել է զբաղվել պարերով: Որոշ ժամանակ անց նա իրեն սկսեց անվանել Հայրիկ:


11. Հենց նույն Հեմինգուեյը պնդում էր, որ իրեն հետևում են ՀՅԲ-ից: Զրուցակիցները սա լսելուն պես պարզապես ժպտում էին, բայց, վերջիվերջո, պարզվեց, որ Հայրիկը ճիշտ էր` գաղտնազերծված փաստաթղթերը ապացուցեին, որ դա իրականություն էր, այլ ոչ թե պարանոյա:


12. Գրականության պատմության մեջ առաջին անգամ «գեյ» բառը գործածել է Գերթրուդա Սթրայնը` առաջին լեզբուհի-գրողը, ով ատում էր կետադրական նշանները և ով նվիրեց աշխարհին «կորած սերնդի» սահմանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել