Ես հասկանում եմ կենսաթոշակային բարեփոխումների դեմ դուրս եկած բողոքի տրամաբանությունը, բայց մտավախություն ունեմ, որ այն վերածվի պարզապես «դեմ եմ» շարժման: Եթե հստակ չասվի, թե կոնկրետ ինչն է խնդիրը, ու ռեֆորմը հետաձգվի, ապա պրոյեկտեմ կառավարության արձագանքը:

«Հայաստանն արագ ծերացող ազգ է: Քանի որ դեմ եք կուտակային համակարգին, ընդառաջ գնալով, չենք անում ռեֆորմ: Փոխարենը ստիպված բարձրացնում ենք նախկինում/առայժմ կիրառվող սոց. վճարը հինգ տոկոսով: Բնականաբար, սա կանենք պրոգրեսիվ սկզբունքով, այսինքն 500,000 դրամ բարձր աշխատավարձ ստացողների համար»:

ՀԳ. Առանց այն էլ արդեն հինգ տարի այս ռեֆորմը ուշացրին, ու ձեր ու նաև իմ հինգ տարի վճարած իրոք բարձր վճարները գնացել խառնվել են ընդհանուր ֆոնդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել