Արտաքին հարաբերություններում անորոշությունը, որն առաջացել է մաքսայինի ու ասոցացման թնջուկի պայմաններում, երբ իշխանությունը չստացավ սեփական որոշումների (ճնշման, թե առանց դրա, այս պարագայում այնքան էլ կարևոր չէ) ռեալիզացիան, երբ պարզվեց, որ մաքսայնացումը արագ իրականանալի այլընտրանք չէ, ուղղակիորեն առաջացրեց ներհամակարգային վակուում: Այլևս որոշումներն ու գործողությունները չէն արտացոլում համակարգի նվազագույն պահանջները, և վերջինս հայտնվել է գործողությունների իներցիոն շրջապտույտի մեջ: Այսպես կորել է սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական ոլորտների փոխներգործությունը, և ցանկացած խնդիր լուրջ բարդություններ է առաջացնում:

Իշխանությունը բարեփոխումները, որոնք ուղղված են հանրային պահանջմունքների բավարարմանը դիտարկում է որպես սեփական համակարգի թուլացում, քանի որ արտաքին հարաբերությունների մակարդակում չկա հենման հուսալի կետ, որը կփոխլրացնի ներքին իրավիճակի որոշ տեղաշարժեր: Այսպես խորանում են ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների դեֆեկտները , և որքան ժամանակ է անցնում, որքան գործընթացներ են տեղի ունենում, այնքան ակնառու է դառնում վերոնշյալ ինստիտուտների բացասական ազդեցությունը:

Նման իրավիճակում խելամիտ իշխանությունը գնում է սոցիալ-տնտեսական լրջագույն բարեփոխումների՝ ի հաշիվ դիկտատորական տարրի թուլացման: Սա, թեկուզ, իշխանության ուժային, կամային սեգմենտների թուլացում է ենթադրում, սակայն, երկարաժամկետ առումով, բերում է քաղաքականության օժանդակ և հարակից սուբյեկտների (քաղաքացիական հասարակության ինստիտուտների) վերականգնողական գործառույթների արթնացման (լեգիտիոմություն): Ապա թե ոչ, դեֆոլտը սկսում է գործել իր դաժան կանոններով, որը, ինչպես հայտնի է, ենթադրում է կարևորագույն որևէ բանի զիջում, իսկ թե ինչ, ցույց է տալիս ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել