Ինչ կանեին նրանք, եթե քաղաքապետը լիներ իրենց շեֆըԵթե Երևանի քաղաքապետը լիներ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե Պետրոս Ղազարյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե նույնսիկ տրանսպորտը դարձնեին 700 դրամ: Եթե Երևանի քաղաապետը լիներ Խաչատուր Սուքիասյանը, դժվար թե Ալեն Սիմոնյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե տրանսպորտը դառնար 620 դրամ: Իսկ հիմա, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ով իրենց շեֆը չէ և իրենց փող չի տալիս, այս երկու մեծահարուստների մոտ աշխատող, բայց երբեք այդ մեծահարուստներին չքննադատող «օբյետիվ» լրագրողները իրենց պարտքն են համարում սեփական շեֆերի թերությունները` չնկատելով պոպուլիստական գործողություններով հանրության մի հատվածի մոտ վարկանիշ ձեռքբերելը: Ցանկացած փուչիկ մեկ օր պայթում է` առավելևս երբ այդ փուչիկը ակնհայտորեն շարժվում է դեպի սուր սրած բզի ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Կարգին Հայկոյին, ապա տարօրինակն այն է, որ նա չի պայքարում գազի գնի բարձրացման, հացի, ձվի, մսի և այլ առաջին անհրաժեշտության սննդի գների բարձրացման, կարմիր գծերի, փակ շուկայի և այլ կարևորագույն խնդիրների դեմ, բայց ակտիվորեն պայքարում է Տարոն Մարգարյանի անձի դեմ: Սրա բացատրությունը շատ պարզ է. կամ Հայկոյին ևս գրանտ են տվել, կամ էլ նա պարզ հաշվարկ է արել և չի պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր գովազդատու են իր հաղորդմանը կամ այն հեռուստաընկերությանը, որտեղ ինքն է աշխատում, որպեսզի չվնասի իր հաղորդման և հեռուստաընկերության գովազդային գործունեությանը: Եթե քո համար կարևորը քո ֆինանսական վիճակն է, հարգելի՛ Հայկո, ապա կարող ենք խնդրել քաղաքապետին, որպեսզի քաղաքի մասին պատմող գովազդներում ևս դու նկարահանվես: 

Հ.Գ. Տարոն Մարգարյանը չի հայտարարել, որ տրանսպորտը թանկանում է և նման որոշում չկա: Առնվազն տարօրինակ է, որ առանց բարձրացման որոշում ունենալու շատ պոպուլիստներ այսօր քննադատում և փորձում են վարկաբեկել քաղաքապետին` մոռանալով, որ նրան ձայն են տվել Երևանի քաղաքացիների 50 տոկոսից ավելին և մոռանալով, որ քաղաքապետը ոչ միայն մի քանի պոպուլիստների, այլ ողջ երևանցիների քաղաքապետն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել