Հուսով եմ, որ գիտակցում ենք` ուժով իշխանությունը պահողին հեղափոխությամբ (ուժով) են հեռացնում (դեմոկրատիայի սկզբունքն է), նենց որ Շանթի կիրառած մեթոդը` փայտյա ձողերն ու պայթուցիկները գործածելը, քննադատել չկա: Մարդը մեր էս տեսական համոզմունքը գործնական դաշտում փորձարկեց (հիմա չենք խոսում տեղի/ժամանակի ճիշտ-սխալ ընտրության, հաջողականության մասին. սկզբունքն ենք քննարկում- իրա կիրառած ուժային մեթոդը սկզբունքորեն ընդունելի է): Ուրիշ բան, որ ես, ասենք, համարձակության և/կամ հաջողության նկատմամբ վստահության պակասության, կամ էլ չգիտեմ` ինչ պատճառո,վ դուբինկեն ձեռս չէի առնի ու մարդ չէի փորձի տփել, եթե անգամ էդ սկզբի պահին ընդեղ լինեի, բայց ես գոնե մարդուն չեմ քննադատում: Մի քննադատեք Շանթին, մյուս տղեքին ու իրանց կիրառած մեթոդը, և մեր միջից 1000 հոգի Շանթ կծնվի: 

Երկրորդ` իմանալով Շանթի գաղափարները, կարդալով նրա բոլոր գրածներն ու ԶԼՄ-ներին տված հարցազրույցները` ես շատ մեծ վստահություն ունեմ, որ էն ինչ ինքն արեց այսօր, չափազանց կարևոր ու բեկումնային պահ էր (դրական իմաստով) ռեալ քաղաքականության տեսակետից ու հստակ շարունակականություն է ունենալու: Դուք էլ կարդացեք/դիտեք ու կապը կտեսնեք: Ու կրկնեմ խնդրանքս, մի գրեք կոնսպիրացիոն 10 հարկանի ենթադրություններ` քննադատելով Շանթին ու մյուս տղեքին, մի ստեղծեք էդ քննադանական մթնոլորտը իրանց շուրջ, դա կարող է թևաթափ անել ու փչացնել ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել