Մերթ փողոցները դատարկվում էին, մերթ դալկանում ու տրվում տերևաթափին: Խեղճ տերևներին բարձրացնում երկինք և գիրթ իջեցնում գետիններին թաց:

Քամի էր, քամի: Սուլում էր անկեղծ, երգում անմեղ նոտաներով գեղջուկի: Դա քամին էր, այն նույն քամին, որ տերևներին հանում էր վերև:

Փողոցները դատարկ լցվում էին երգով: Օրորվում էին ծառերի ճյուղերը հոգնած, իսկ այդ ճյուղերի արանքում քողարկված համբուրվում էին զույգեր` սիրահարված:


Երևի մտածում էին մերթ սիրո մասին, թե չէ գիտեն՝ ինչ է դա: Դա այն զգացումն է, երբ ծառերի միջից լսվում է երգը` տերևի կատարած:


Երեկոն մթնում էր ու դառնում գիշեր, իսկ փողոցներն արդեն ծածկվում էին ցայգի լույսերով: Քամին դառնում էր ծառին, տերևին ու ստիպում երգել անդադար: 


Այդ ծառերը երգում էին ուժգին, երգում մինչև վերջին ճյուղերը, իսկ տերևները պարելով մեղմիկ, հուզվում էին ու իջնում ցած:


Լավ ինչևէ, զույգերը դեռ կային, նրանք համբուրվում էին փողոցի խորքում, երևի գտել էին սիրո բանալին ու պահել այն իրենց սրտերի խորքում:


Գեղեցիկ է այն, ինչ գեղեցիկ ես տեսնում, ուրիշ էլ ոչ մի գեղեցիկ չկա: Կա սեր, կա ճիշտ հակառակը ու այդպես ամեն ինչ փոխակերպվում է:


Իսկ հիմա ես ուրախ եմ, տաղտկալի ուրախ, ինչ-որ խելառ մտքեր են պատել ինձ: Ես ուզում եմ  երգել ու պարել, ինչպես տերևները ցայգերգի մթին:


Կեսգիշեր, մի շրջան, ուր ամեն ինչ փոխվում է, ուր հասարակ տերևը կենդանի է դառնում, ուր ծառերը այլ երգ են երգում, իսկ համբույրը դառնում՝ պոռնկություն:


Նույնիսկ լուսինն է այլ աչքով նայում, փողոցները դատարկ են, բայց մայթերը՝ լի: Այս ամենից վերջանում է հեքիաթը, հեքիաթը` անմեղ տերևների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել