Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու կարողությունների շարունակական բարելավումն ու արդիականացումը Կոնվերս Բանկի ռազմավարական կարևոր ուղղություններից է, որի շնորհիվ Բանկը ձգտում է հնարավորինս արագ արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և հաճախորդներին պարբերաբար առաջարկել նոր հարմար ու հետաքրքիր հնարավորություններ:


Այս անգամ Բանկի վարկային մասնագետները կծանոթանան էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում իրականացվող ծրագրերի գնահատման, ֆինանսավորման մեթոդների և ռիսկերի կառավարման գործընթացներին:

Դասընթացը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող INOGATE ITS ծրագիրը` USAID / FED ծրագրի հետ համատեղ: Այն վարում է հատուկ այս նպատակով Հայաստան հրավիրված՝ նշված ոլորտում առաջատար դիրքեր և հարուստ փորձ ունեցող ավստրիական ERSTE BANK-ի վարկային դեպարտամենտի ղեկավար պարոն Վերներ Վայս-Ռաաբլը: Մասնակիցներին իրենց առաջավոր փորձը կներկայացնեն նաև INOGATE ITS և USAID / FED ծրագրերի փորձագետները:


Դասընթացը կազմված է տեսական դասախոսություններից և, միաժամանակ, ներառում է բազմաբնույթ և ընդգրկուն, կոնկրետ իրադրությունների մոդելավորումով գործնական աշխատանքներ:

Դասընթացը, որը մեկնարկում է այսօր, կշարունակվի մինչև ս.թ. նոյեմբերի 9-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել