Միայն Հայաստանում կարող է ինչ-որ հարցով ստեղծվել հանձնաժողով, որը դեռեւս «ամբողջական» ուսումնասիրած չլինի խնդիրը, հարցերի պատասխանը չունենա, չկարողանա ասել, թե քանի՞ տոկոսով են թանկացել ավտոպահեստամասերը, քսայուղերը, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որքանո՞վ է արժեզրկվել դրամը, բայց հանձնաժողովին «կից» ղեկավարը` քաղաքապետն իր տեղակալով, շուտվանից գիտեն, որ ուղեվարձը հաստատ թանկանալու է: Բա որ գիտեք, էլ ինչո՞ւ եք հանձնաժողով ստեղծել ու քանդված ցիրկի տեղը ցիրկ տալիս, տնաշեններ: Ավելի տղամարդավարի ու ազնիվ կլիներ այդ հանձնաժողովի անունը դնել «քաղաքապետին կից ու նրա փոխարեն ուղեվարձի թանկացման հիմնավորումներ ու եզրակացություն մոգոնելու հանձնաժողով»: Բայց ինչպես քաղաքապետը չկարողացավ հուլիսի 19-ին հիմնավորել իր որոշումը, այնպես էլ «հանձնաժողովն» այժմ չի կարողանում փաստարկել ուղեվարձի թանկացումը...

Ես կոչ եմ անում հանձնաժողովում ընդգրկված պարկեշտ մարդկանց բոյկոտով դուրս գալ նրանից, քանի որ արդեն իսկ ակնհայտ է, որ նրանք օգտագործվում են որպես դեկորացիա: Ուղեվարձի թանկացման քաղաքական որոշումը վաղուց է կայացվել, ու այն հերթական անգամ չի հրապարակվում` զուտ տեխնիկական ու սեզանային պատճառներով: Հանձնաժողովի դուռը շրխկացնելով ու դուրս գալով` գոնե դուք ձեր հերթին թիկունքից կհարվածեք ժողովրդի թիկունքում հակաժողովրդական որոշումներ կայացնողներին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել