Երբ երկու շաբաթ առաջ հայրիկս ամառանոցից վերադարձավ, նրան հարցեր առանձնապես չտվեցինք, թե ինչ կար, ոնց էր, ցուրտ էր, ինչ արեցիր: Բոլորս սովորականի պես:
Իսկ երբ այսօր մերոնք գնացին... առաջին բանն, ինչ  դարպասները բացելուց հետո մաման նկատեց, դա պատուհանից իրեն նայող զույգ աչքերն էին: «Փիսո՞, դու ստեղ ո՞նց ես հայտնվել»: Դու մի ասա, ես մանկամիտը, երբ հայրիկս գործերով սենյակից բացակայել ա, թողելա իր մայրիկին ու հարազատներին, եկել մտել ա դարպասից հերիք չի, հասել ա շենքի դուռն ու ներս ա մտել: Դա էլ հերիք չի, նենց ա պաղկվել, որ պապան, դռները փակելուց, ո՛չ տեսել ա, ո՛չ լսել ա: Մի խոսքով, էս կատվիս ձագուկը երկու շաբաթ անցկացրել ա խորհրդավոր միայնության մեջ՝ սնվելով ծղոտի զամբյուղներով (սեղանի աղի ձողիկներին ձեռք չի տվել), մոտիկից ծանոթացել ա բոլոր պահարանների ու վարագույրների հետ, ուսումնասիրել ա սառնարանի դռան կառուցվածքը ու քնել բրդյա վերմակի տակ: Մեղքս տվեց անկեղծ ասած: 
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ փիսոն ապրել ա, փաստացի, առանց ոչ մի լուրջ ուտելիքի: Հետո էլ ասում են էլի... տենց, մերոնք կերակրել, ճամփել են հարիֆիս... Էհ, թե խի՞ չեն բերել, գոնե մեր շունիկի հետ կպահեինք սաղ հայաթով, չէր մնա բախտի քմահաճույքին...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել