Թեյը առաջին անգամ օգտագործվել է Չինաստանում 6-րդ դարում` որպես դեղաբույս: Իսկ 200 տարի անց չինացիները դրանից ըմպելիք պատրաստաեցին, որը հետագայում տարածվեց Չինաստանի սահմաններից դուրս: 1517 թ. առաջինը թեյը իրենց հայրենիք տարան պորտուգալացիները, իսկ 1610 թ-ին` հոլանդացիները: Ռուսաստանում առաջին անգամ թեյ սկսեցին օգտագործել 1638 թվականից, երբ Միխայիլ ցարին Մոնղոլիայից նվեր բերեցին 4 փութ թեյ: Անգլիայում առաջին անգամ թեյ են սկսել օգտագործել 1664 թվականից, երբ վաճառականները Կարլոս 2-ին թեյ նվիրեցին: 1834 թվականից սկսում են թեյ մշակել Հնդկաստանում, իսկ 1842 թ-ից` Ցեյլոնում: Մեկ մարդուն ընկնող թեյի տարեկան գործածությամբ առաջին տեղը պատկանում է Անգլիային` մոտ 4500 գրամ: Հոգնածությունը վերացնող և քաղցի զգացումը թուլացնող թեյը հրապուրել է նաև զինվորականներին: Անգլիական բանակում յուրաքանչյուր զինվորի համար թեյի օրական նորման 25 գրամ է: Իսկ մեր հարևան Վրաստանում թեյ սկսցեին օգտագործել 1770 թվականից, երբ Եկատիրինա 2-ը վրաց Իրակլի թագավորին նվիրեց թեյի սպասք:

պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել