Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում փուլ առ փուլ վերցրեց իշխանությունը. նախ քաղաքական ընդդիմության դաշտում առաջատար դարձավ, ապա վերցրեց խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը, ապա` նախագահի պաշտոնը: Իր խոստմանը համաձայն, նորընտիր նախագահի` Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության օրը` նոյեմբերի 24-ին հեռանում է նաեւ վարչապետի պաշտոնից, այն թողնելով իր բիզնես-օֆիսի նախկին ֆունկցիոներին: Այսքանը նորմալ է, համարյա քաղաքական է: Դրանից հետոն է հետաքրքիր: Բիձինա Իվանիշվիլին գնում է «զարգացնելու» քաղաքացիական հատվածը: Փաստացի, քաղաքական իշխանությունը, պետական իշխանությունը վերցնելուց հետո նա նպատակ է դրել վերցնել նաեւ քաղաքացիական դաշտն ու իշխանություն հաստատել այնտեղ: Իսկ միլիարդատիրոջ համար դա հաստատ ավելի հեշտ խնդիր է, քան քաղաքական ու պետական իշխանությունը վերցնելը: Իսկ գնում է քաղաքացիական հասարակությունը նվաճելու, որպեսզի երբեւէ գունավոր հեղափոխություն չլինի ու իշխանությունից դուրս չմղվեն իր դրածոները ընդվզող ու այն առաջնորդող քաղաքացիական հատվածի կողմից, որը առանցքային դերակատարում ունեցավ «վարդերի հեղափոխության» ժամանակ: Այսինքն, գնում է ապահովագրելու իր դրածո իշխանությանն ու նրա թիկունքը: Եւ այսքանից հետո թող որեւէ մեկը հայտարարի, թե Վրաստանը առաջ է գնում: Ավաղ եւ ցավոք, Վրաստանը ետ է գնում ու Բիձինիա Իվանիշվիլին առաջնորդից վեր է ածվել ետնապահի:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել