Fall | TumblrՑուրտ եղանակները սկսել են, և մենք արդեն հասցրել ենք զգեստապահարանից հանել ոչ վառ գույնի հագուստները` օրինակ սև բաճկոնը կամ շագանակագույն վերարկուն: Կա կարծիք, որ մուգ գույնի հագուստ հագնելու ցանկությունը պաշտպանական ռեակցիա է ցրտի և խոնավության դեմ: Այլ կերպ ասած` օրգանիզմը փորձում է պահպանել պաշարները:

Բայց ժամանակն է մոռանալ այս թյուր կարծիքը: Պարզվում է` մուգ գույնի հագուստն իջեցնում է տոնուսը, ինչը հանգեցնում է ուժերի կորստի:

Տրամադրությունն ու իմունիտետը բարձրացնել կօգնեն միայն վառ գույները:

Այսօր նորաձև են ամենատարբեր գույները` կապույտը, կանաչը, ֆուկսիան: Եթե այս գույների բաճկոն ունենաք` ոչ մի կերպ չեք միաձուլվի ամբոխի հետ:

Զուսպ կերպարը նույնպես կարելի է «գունավորել»: Արեք դա աքսեսուարների օգնությամբ` դեղին պայուսակ, նարնջագույն շարֆ. անգամ ամենացուրտ եղանակին դուք ձեզ հետ ամառվա մի կտոր կունենաք:

Ձմեռային կերպարը կենդանացնելու գործում կօգնի նաև նորաձև պրինտը: Օրիգինալ կնայվի վարդագույն կամ մանուշակագույն շոտլանդական վանդակը, իսկ ծաղկավոր նախշերը չեն թողնի մոռացության տալ ամառային ջերմ օրերը:

Հիշե՛ք, որ կնոջ տրամադրությունն անմիջականորեն կախված է նրանից, թե ինչ է նա կրում, իսկ վառ գույները լավագույն դեղամիջոցն են աշնանային դեպրեսսիայի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել