Պահանջում եմ պատասխանեք ներքոնշյալ տեսանյութից դուրս բերված հետևյալ հարցերին:

1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում, տարիքային խտրականության հետևանքով, գործատուներին ավելի ձեռնատու կլինի աշխատանքի ընդունել 1974թ-ից ուշ ծնվածներին:
2. Պետության կողմից պետբյուդջեից 5%-ի վճարումը ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուդջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:
3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուդջեի վրա: Այսինքն քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:
4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարնեը տրամադրել մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ այսպես կոչված ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումնմեր կատարեն: Այսինքն գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Փոխարենը ինչո՞ւ այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի վերցնում իր վրա և ներսում ներդնելու, տնտեսությունը զարգացնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն:
5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:
6. Ինչո՞ւ հաշվի առնված չի դեֆոլտի արդյունքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը իվիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել նույնիսկ ողջ բյուդջեի հաշվին:
7. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացման: Ի՞նչ ռեսուրսներից է գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:
8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: ( Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են բայց գրանցված չեն: )
9. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում սա նպաստելու է ծնելիության նվազմանը:
10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:
11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են այդ հիմնավորումները ներկայացնել:
12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:
13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվելի:
14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել