1. Հաշվի առ, որ մեծ սերն և մեծ ձեռքբերումները նախատեսում են մեծ ռիսկ:
2. Երբ դու պարտվում ես, մի՛ կորցրու այն դասը, որը ստացել ես:
3. Հետևի՛ր երեք կարևոր կանոնի. հարգի՛ր ինքդ քեզ, հարգանք ցուցաբերի՛ր ուրիշների նկատմամբ, պատասխանատվություն վերցրո՛ւ քո բոլոր գործողությունների համար:
4. Հիշի՛ր, որ երբեմն քո ուզած բանը չստանալը կարող է լինել մեծ հաջողություն:
5. Սովորի՛ր օրենքները, որպեսզի իմանաս, թե դրանք ինչպես ճիշտ խախտել:
6. Մի՛ թող փոքրիկ վեճը վնասի մեծ ընկերությանը:
7. Երբ գիտակցում ես, որ մեծ սխալ ես գործել, անմիջապես քայլեր ձեռնարկիր այն ուղղելու համար:
8. Ամեն օր մի որոշ ժամանակ միայնակ անցկացրո՛ւ:
9. Ձեռքերդ պարզած պահիր փոփոխություների առջև, բայց մի՛ հեռացիր քո արժանիքներից:
10. Հիշի՛ր, որ լռությունը երբեմն ամենալավ պատասխանն է:
11. Ապրի՛ր լավ և պատվավոր կյանքով. հետո, երբ ծերանաս, հետ կնայես և կվայելես այն ևս մեկ անգամ:
12. Քո տան սիրով լի մթնոլորտը հիմք է քո կյանքի համար:
13. Սիրելի մարդկանց հետ անախորժությունների ժամանակ գործ ունեցի՛ր միայն ներկա իրավիճակի հետ և առաջ մի բեր անցյալում տեղի ունեցածը:
14. Կիսվի՛ր քո գիտելիքներով, քանի որ դա անմահությանը հասնելու միջոց է:
15. Մեղմ եղի՛ր աշխարհի հետ:
16. Տարին մեկ անգամ գնա մի վայր, որտեղ երբևէ չես եղել:
17. Հիշի՛ր, որ ամենալավ հարաբերությունն այն է, որտեղ ձեր սերը միմյանց հանդեպ գերազանցում է իրար հանդեպ ունեցած պահանջը:
18. Դատի՛ր քո հաջողությունն ըստ նրա, թե ինչից ես ստիպված եղել հրաժարվել դրան հասնելու համար:

Դալայ Լամա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել