Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի Ilur.am-ը գրում է.

Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ անհայտ անձը զինված ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Դեպքի կապակցությամբ մենք զրուցեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ:

«Այսօր, 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեավարության հասցեին, այնուհետեւ դիմել փախուստի: Մենք անմիջապես տեղեկացրել ենք ոստիկանությանը, ոստիկանությունը ժամանել է, այժմ վերցնում են համապատասխան վկայություններ՝ դեպքին ներկա անձանցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել