Կարդիոլոգները ներկայացրել են անոթների բլոկադայի վերացման մեթոդ: Բանգալորի բժիշկները համաշխարհային հասարակայնության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Նրանք կարողացել են իմպլանտավորել ներծծվող անոթային կարկաս, հաղորդում է DNA India: Այն թույլ է տալիս հանել խցանված զարկերակների խցանումները սրտում , ինչպես մետալիկ ստենտը: Կարկասը ոչ միայն վերականգնում է արյան հոսքը , այլեւ աջակցում է տուժած անոթին վերականգնվել ( ի վերջո, այն պարզապես տարալուծվում է ջրում եւ ածխածնի երկօքսիդում ):

Այն իդեալական է, սրտի կորոնար (իշեմիկ)  հիվանդությունով հիվանդների համար: Ինչ կարեւոր է, ` կարկասը ամբողջությամբ ներծծվում է, չթողնելով օտար առարկաներ մարմնում: Կարկասը պատրաստված է պոլիլակտիդից , որը հաճախ օգտագործվում է բժշկական իմպլանտների եւ ծծվող կարերում: Անոթը , որին տեղադրվում է կարկասը , պահպանում է ճկունությունը, էլաստիկությունը , պուլսացիայի ունակությունը , ճիշտ այնպես, ինչպես առողջը:


Սրտի հիվանդությունը մնում է մահվան ամենահաճախակի պատճառներից մեկը աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել