Եվ այսպես, մենք ունենք կոնսոլիդացման խնդիր: Սա օդից չեմ ասում: Անձամբ շատ նախաձեռնությունների մեջ լինելու փորձիս արդյունքում եմ ասում: Մենք մեծամասանբ ոտքի ենք ելնում միայն այն խնդիրների դեպքում, որոնք ուղղակիորեն և ակընհայտ ձևով դիպչում են մեր շահերին: Մենք չենք նկատում, կամ չենք ուզում նկատել այլ խնդիրների անուղղակի կապը մեր շահերի հետ և գլուխներս չենք դնում դրա տակ: Օրինակ, երբ կառավարությունը իր որոշումներով նեղն էր գցել տաքսիստներին, համարյա ոչ ոք չմիացավ նրանց բողոքին, կամ երբ կառավարությունը իր որոշումներով նեղն էր գցել ատամնաբույժներին, ոչ ոք չմիացավ նրանց բողոքին, բայց արդյունքում նրանց մատուցած ծառայությունների թանկացումը հարվածում է մեր շահին: Մենք նույնիսկ գազի ու էլեկտրոէներգիայի անհիման թանկացման բողոքին չմիացանք, որը էլի ուղղակի հարվածում էր մեր շահին: Տրանսպորտի թանկացման հարցում մի քիչ կոնսոլիդացիա ստացվեց, այն էլ էլի շաաատ ուղղակի առօրյական նկատելի հարված էր մեր շահին և գործելու մեխանիզմներն էին արդյունավետ: Այլ հարց է, որ շատերը կարծում են, թե առաջնագծում գտնվողները քաղաքականացնում են, ինչոր սեփական շահերն են առաջ տանում: Է մի թողեք որ տենց անեն, ո?վ է ձեզ խանգարում:

Հիմա ես համոզված եմ, որ այս հարցի շուրջ նույնպես կոնսոլիդացիա չենք արձանագրելու, արդյունքում շատերը նորից ընտրելու են <<պայքարի>> ամենահեշտ ուղին՝ երկիրը լքերը...

հ.գ. Անձամբ ես չեմ պատրաստվում հեշտ ուղով գնալ: Ու այս ամենը գրելուս նպատակը մեկն է: Նախազգուշացնել այն բոլոր մարդկանց, որոնք փորձելու են ավելի լուրջ պայքար ծավալեն: Որ նրանք նախորոք իմանան, թե ինչի են բախվելու և չհուսալքվեն: Հուսալքումը ամենավատ բանն է, որ կարող է լինել: Ամեն դեպքում մաղթում եմ, որ վերջ ի վերջո մեր հասարակության կոնսոլիդացիան կայանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել