1. Հելոուինը Սուրբ Ծննդյան տոնից հետո երկրորդ ամենածախսատար կոմերցիոն տոնն է:

2. «Վհուկ» բառը հին անգլերենում նշանակել է «իմաստուն կին»: Ժամանակին վհուկները մեծ հարգանք էին վայելում: Ըստ մի հայտնի ժողովրդական հավատալիքի` վհուկներn իրենց երկու գլխավոր ժողովներից մեկն անցկացնում էին հելոուինի գիշերը:
3. Հելոուինի հանդեպ տածած սաստիկ և կայուն վախը կոչվում է սամհայնոֆոբիա:
4. Երեխաների 50 տոկոսը նախընտրում է հելոուինին իբրև նվեր ստանալ շոկոլադե կոնֆետներ, 24 տոկոսը` այլ տեսակի (ոչ շոկոլադե) կոնֆետներ, իսկ 10 տոկոսը` մաստակ: 
5. Բուն հայտնի հելոուինյան կերպար է: Միջնադարյան Եվրոպայում բվերին վհուկներ էին համարում: Երբ մարդիկ բվի կռնչոց էին լսում, կարծում էին, որ դա այն բանի նշանն էր, որ ինչ-որ մեկը մահանալու է:


6. Ըստ իռլանդական առասպելի` Ջեքի Լապտերն (հելոուինյան դդումը) այդպես է անվանվել Ջեք անունով մի ժլատ մարդու պատվին, ով մի քանի անգամ խաբել է սատանային, ինչի պատճառով նրան չէր թույլատրվում ո՛չ դրախտ մուտք գործել, ո՛չ էլ դժոխք: Նա դատապարտված էր լապտերը ձեռքին դեգերել աշխարհով մեկ:
7. Աշխարհի ամենամեծ դդումը կշռել է 379.203221 կգ.: Այն աճեցվել է Նորմ Քրեվենի կողմից:
8. Հելոուինին քաղցրեղեն խնդրելու ավանդույթը ծագել է կելտական այն ավանդույթից, որի ժամանակ մարդիկ քաղցրեղեն էին դնում դրսում մահացած հոգիների բարեհաճությունը շահելու համար: Սա արվում էր սամհայնի տոնին, որը նշվում էր տարվա վերջում: 
9. «Սոուլինգը» քաղցրեղեն խնդրելու ժամանակակից ավանդույթի միջնադարյան քրիստոնեական նախատիպն է: Նոյեմբերի մեկին նշվող Հելոումասին աղքատները դռնեդուռ էին ընկնում` առաջարկելով թխվածքաբլիթի դիմաց աղոթել մահացած մարդկանց հոգիների հանգստության համար: 
10. Քաղցրեղեն խնդրելու ավանդույթի մասին Հյուսիսային Ամերիկայի առաջին գրավոր հիշատակությունը եղել է 1927 թ.-ին:

11. Սևն ու նարնջագույնն ավանդաբար ասոցացվում են հելոուինի հետ: Նարնջագույնը ուժի ու դիմացկունության խորհրդանիշն է, շագանակագույն և ոսկեգույն երանգները խորհրդանշում են բերքն ու աշունը: Սևը մահվան խորհրդանիշն է և հիշեցնում է այն մասին, որ ժամանակին հելոուինը սահմանում էր կյանքի և մահվան եզրագիծը:
12. Հելոուինը ծագել է Իռլանդիայում մոտ 2000 տարի առաջ, այսպիսով, Իռլանդիան է հելոուինի հայրենիքը:
13. Հելոուինն առնչվում է կելտական հինավուրց Սամհայն փառատոնի (սա հանդիսանում է հելոուինի նախատիպը), ինչպես նաև վհուկների հետ: Կատուները ուրույն տեղ ունեն հելոուինի հետ կապված բանահյուսության մեջ: Սամհայնի հինավուրց տոնակատարության ժամանակ դրուիդները կատուներին կրակի մեջ էին նետում: Սա բախտագուշակության արարողակարգի մասն էր կազմում:  
14. Հելոուինի տոնի խրտվիլակները խորհրդանշում են տոնի գյուղատնտեսական արմատները: 
15. Հելոուինը կոչվել է տարբեր անուններով՝ «Բոլոր սրբերի երեկո», «Վհուկների գիշեր», «Լամսվուլ», «Սամհայմ» և «Ամռան ավարտ:»  


16. Հելոուինի վրա նկատվում է հռոմեական հինավուրց պոմոնա փառատոնի ազդեցությունը: Պոմոնա փառատոնի անունը բերքի և առատության համանուն աստվածուհու անունից է գալիս: Հելոուինի հետ կապված շատ ավանդույթներ, որոնցում օգտագործվում են խնձորներ և ընկուզեղեն, մեզ են հասել այդ ժամանակներից: Հին ժամանակներում Հելոուինը կոչվել է «Խնձորների գիշեր» և «Ընկույզ կոտրելու գիշեր»:    
17. Շոտլանդացի աղջիկները հավատում էին, որ նրանք կարող էին տեսնել իրենց ապագա ամուսնու պատկերը, եթե խոնավ կտորներ կախեին հելոուինի կրակի առաջ: Այլ աղջիկներ էլ հավատում էին, որ կարող էին տեսնել իրենց սիրեցյալների դեմքը, եթե հելոուինի օրը կեսգիշերին աստիճաններից ցած իջնելիս նայեին հայելու մեջ:
18. Հարի Հուդինին (1874-1926) ամենահայտնի և ամենախորհրդավոր աճպարարներից է: Տարօրինակորեն նա մահացել է 1926 թ.-ի հելոուինի գիշերը ապենդիցիտի (որդանման ելունի բորբոքում) հետևանքով:  
19. Ըստ ավանդույթի` եթե մարդ շորերը թարս հագած դուրս գա և հետ-հետ քայլի հելոուինին, նա կեսգիշերին վհուկ կտեսնի:
20. Հրեշների նման հագնվելու սովորույթը ծագել է հին կելտական ավանդույթից: Կելտերը կերպարանափոխվում էին հրեշների և չար ոգիների` կարծելով, թե այս կերպ հագնվելով` նրանք կկարողանան աննկատ մնալ Սամհայնի ժամանակ փողոցներում դեգերող իրական չար ոգիների աչքից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել