Իհարկե, հաշմանդամ կինը, ինչպես և հաշմանդամ տղամարդը մեքենա վարել, ամենայն հավանականությամբ, չեն կարող:
Բնականաբար, կան վատ վարորդներ, իսկ վատ վարորդ կարող են լինել թե´ կանայք, թե´ տղամարդիկ: Բայց ոչ բոլոր կանայք և ոչ էլ բոլոր տղամարդիկ: 
Գրեթե ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ բողոքներ, որ տաքսիստները, տրանսպորտի վարորդները և երիտասարդները վատ են քշում, “վայրենավարի”, արագ նյարդայնանալով, առանց կանոնների և այլն… Իմիջիայլոց, նրանց 98%-ից ավելին տղամարդիկ են: Ավելին, վթարների գերակշիռ մասում, վարորդները տղամարդիկ են (սովորաբար վթարները լինում են կանոնների խախտման կամ մեքենան վատ վարելու պատճառով  )
Բացի այդ, եկեք չմոռանանք, որ այսօր կանանց մեջ հիմնականում սկսնակ վարորդներն են գերակշռում: Համոզված եմ, որ տղամարդիկ էլ, հիշելով իրենց առաջին փորձերը, չեն կարող նույն վստահությամբ պնդել, որ ամենաառաջին փորձից հանճարեղ վարորդ են եղել: Մոտ քսան տարի հետո, երբ համարժեք փորձով վարորդներ կունենանք մեր երկրում, հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել, թե որ սեռն է ավելի հմուտ վարում:

Տղամարդ վարորդների մեծ թերությունըԻսկ ընդհանրապես սեռը կապ չունի: Միանշանակ ավելի երկար տարիների փորձ ունեցող վարորդները ավելի լավ են վարում, քան սկսնակները: Ինչպես կին, այնպես էլ տղամարդ վարորդները կարող են լավ կամ վատ վարել, ունենալ թերություններ, որոնց մասին հաճախ խոսվում է, և առավելություններ, որոնց մասին սովորաբար լռում են: Շատ ցանկալի կլիներ, որ մարդիկ վերաբերմունք ձևավորեին հմտություններից ելնելով և ոչ թե սեռից: Առավել ևս, երբ դա սեռերից մեկի մոտ առաջացնում է կաշկանդվածություն, սեփական ուժերի վրա անվստահություն: Եթե տղամարդուն մանկուց ասեին, որ նա լավ վարորդ չի կարող լինել, շատ հավանական է, որ հենց այդպես էլ լիներ…
Որպես վերջաբան մի խնդիր: Եղբորս սկսել են մեքենա քշել սովորեցնել, երբ նա դեռ 14 տարեկան էր: Այսինքն` վարորդական իրավունք ստանալիս նա արդեն 4 տարվա վարորդական փորձ կունենա… Ես 21 եմ և դեռ նոր եմ սովորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել