Hraparak.am-ը գրում է․

4,5 ամսում Հայաստանի Հանրապետությունում թունավորման ավելի քան 1000 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Տարեսկզբից ի վեր գրանցվել է քիմիական թունավորման 890 դեպք` ալկոհոլային, դեղորայքային, թմրամիջոցներից, թունաքիմիկատներով, խոտաբույսերից, օճառներից, լվացվող այլ միջոցներից, չճշտված նյութերից և այլն։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է քիմիական թունավորման 887 դեպք։ Արձանագրվել է դեպքերի թվի աճ»,– ասել է Ռոմելլա Աբովյանը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել