Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է: Այս մասին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք շատ հերոսներ ենք տվել, ազգը պայքարել է, կռվել է և կարողացել է հասնել խաղաղության և անկախության: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսներին, մենք պարտավոր ենք հիշել նրանց»,- ասել է նա:

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը նա նշել է. «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել