Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը մեղադրվում է մեկ միլիարդ ռուբլի կաշառք ստանալու համար։ Գումարի չափը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Մուրադ Մուսաևը։

Իվանովին իրավապահները բերման են ենթարկել ապրիլի 23-ին իր աշխատավայրից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»):

Տղամարդը չի ընդունել իր մեղքը։ Մոսկվայի Բասմանի դատարանը փոխնախարարին ուղարկել է քննչական մեկուսարան մինչև հունիսի 23-ը։ Պաշտպանական կողմը փորձել է վիճարկել այս որոշումը, սակայն ապարդյուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել