Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին` Մոսկվայում։

Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ Հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում։

Միջոցառումը, նշել Է ՌԴ նախագահի օգնականը, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Երևանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 8-ին  Մոսկվայում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել