Tert.am-ը գրում է.
Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար հստակ ճանապարհային քարտեզ այժմ պետք է մշակվի:
Երեքշաբթի այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես դաշնակիցները հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովում, Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այժմ մեզ համար խնդիրը դրա համար հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ մշակելն է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը մեծապես կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ձևակերպել այդ ճանապարհային քարտեզը»,- ասել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/04/02/blinken-nato-uk/4102977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել