Գագոն փորձել է «կռուտիտ» լինել՝ այդ ճանապարհին վարկաբեկելով ԱԱԾ-ին: Գագոն, փաստորեն, պնդել է, որ ԱԱԾ-ն խաբել է սեփական ժողովրդին և սուտ հայտարարությամբ հանդես եկել: Բայց ամենահետաքրքիրը նրա արդարացումներն են ստացվել՝ իրենց սուտ խոսալու ոտնահարված իրավունքի հետ կապված:
Խնդիրն այն է, որ սուտ խոսալու իրավունքը, որը Գագոն անձեռնմխելի է հռչակել, Նիկոլը տասնամյակներ ի վեր չարաշահել է. նա խաբում էր, երբ դեռ լրագրող էր, հետո՝ խմբագիր, այնուհետև՝ պատգամավոր, հիմա՝վարչապետ: Նա խաբելու է նաև այն ժամանակ, երբ վարչապետից վերածվի մեղադրյալի ու ստիպված լինի հարցաքննության ենթարկվել: Սուտը Նիկոլի արյան մեջ է, նրա մաշկի գույնը, առանց որի անհնար է Նիկոլ պատկերացնել:
Անկասկած, միայն Նիկոլը չէ, որ ստում է. այդ արատը համաշխարհային քաղաքականության հիմքն է: Բայց եթե օտարները ստում են ի շահ իրենց, ապա Նիկոլը նույն բանն անում է ՝ի շահ թշնամու՝ սպասարկելով Ադրբեջանի, այլ ոչ թե սեփական ժողովրդի կենսական շահերը:
ԱԱԾ-ն Գագոյից պետք է «սպռոս» անի, եթե ցանկանում է վեականգնել իր բարի համբավը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել