Ռուստամիկի այս հայտարարությունը հատկապես խոսուն է Նիկոլի՝ Կառավարության նիստում արած այն ցինիկ հայտարարության ֆոնին, թե իրենք պարտավոր չեն ճանապարհ կառուցել կամ հատկացնել հարկ չվճարող «խոպանչիների» համար, քանի որ ոչ միայն կոշիկն է մաշվում,այլև՝ ճանապարհը:
Ի՞նչ պատահեց, որ Հարկայինը որոշեց հետքայլ անել: Անկասկած, Նիկոլին վախեցրել են հանրային դժգոհությունների հնարավոր սաստկացումից իր համար բխելիք քաղաքական վտանգները՝ հաշվի առնելով ընդդիմության ակտիվությունը: Նկատենք, որ նախկինում Նիկոլն այդքան զգայուն չէր նման դեպքերում, իսկ հիմա, փաստորեն, դարձել է գերզգայուն, ինչը, իհարկե, վկայում է այն մասին,որ Նիկոլն իր աթոռին իրեն ապահով չի զգում՝ նախևառաջ թերևս հենց ներպալատական հեղաշրջման հնարավոր վտանգը հաշվի առնելով: Հիմա նրան ամենից քիչ է հարկավոր հավելյալ հանրային դժգոհություն ու գլխացավանք այնպես, ինչպես հանրային տրանսպորտի գների թանկացան-չթանկացման հարցում:
Բայց հենց որ զգա՝ քաղաքականապես իրեն ոչինչ չի սպառնում, անպայմանորեն հարկելու են արտագնա աշխատանքի մեկնողնողներին, քանի որ օբյեկտիվորեն երկրին փող է պետք, և որքան էլ Նիկոլը պնդի, թե փողի ձեռքը կրակն են ընկել ու չգիտեն՝ որտեղ ծախսել, իրականությունը տրամագծորեն հակառակն է, ուստի պետք է սկսեն ժողովրդի «կաշին քերթել», որ կարողանան ասենք նույն ուժայիններին կուշտ ու հնազանդ պահել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/281
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել